ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիև էֆենդին Վաշինգտոնի հանձնարարությամբ կապիկության նոր կամպանիա է ծավալում

Ալիև էֆենդին Վաշինգտոնի հանձնարարությամբ կապիկության նոր կամպանիա է ծավալում
22.11.2023 | 18:38

Այսպես, USAID-ն՝ ամերիկյան պետդեպի ստորաբաժանումը, որը ամերիկյան փողերի բաժանողն է աշխարհով մեկ, որոշել է խեղճ ղարաբաղցիներին 4 միլիոն դոլար հատկացնել, այսինքն՝ մարդա 40 դոլար, իսկ էֆենդու կարևոր օգնական Հիքմետ Հաջիևը կատաղել է, թե բա՝ այդ USAID-ն այլևս տեղ չպիտի ունենա Ադրբեջանում: Հաջիևը նաև ասել է, որ 30-ամյա օկուպացիայի ողջ ընթացքում Միացյալ Նահանգներ Հայաստանի կողքին էր, իբր, աջակցում էր:

«Այդ քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով և նույն դրսևորումներն ունի»,- ասել է Ադրբեջանի թիվ մեկ էֆենդու թիվ մեկ օգնականը

(հղումը՝ https://eadaily.com/ru/news/2023/11/22/baku-poslal-samantu-azerbaydzhan-pokazal-usaid-na-dver?fbclid=IwAR1lRIYdXClx2lrWRDUWyBHj_Xgl4yyb7P3fV8D2m51r0s5qSsehfJnKwiY):

Ի՞նչ է իրականում սա նշանակում, այդ ինչու՞ որոշվեց Միացյալ Նահանգները հայ ժողովրդի բարեկամ և սատարող ներկայացնել:

Հիշեցնեմ, որ վերջերս Ադրբեջանը հրաժարվեց բանակցային վաշինգտոնյան հարթակից: Իսկ մինչ այդ որոշում կար խաղաղության պայմանագիրը ստորագրել Վաշինգտոնում: Բայց, ի վերջո, այնտեղ հասկացան, որ կործանարար և հակահայկական փաստաթղթի ստորագրումը Ամերիկայում Հայաստանի հանրային կարծիքում հակաամերիկյան տրամադրություններ կառաջացնի, և այդ գաղափարը մոռացվեց: Մանավանդ որ Հայաստանի մեղսունակ շրջանակներում հիշում են ամերիկյան դեսպանուհու ավանդը Արցախի հայաթափման գործում, երբ նա ասել էր Արցախի ղեկավարությանը. կամ ինտեգրվում եք Ադրբեջանին, կամ Ալիևը հակաահաբեկչական օպերացիա կանցկացնի:

Իսկ դրանից առաջ սույն երինջը հավաստիացնում էր

գիշեր-ցերեկ, թե, իբր, շատ է հավատում, որ Ալիէև էֆենդու երկրում հայերը կհայտնվեն ամենաանվտանգ դրախտում: Իսկ էֆենդին հակաահաբեկչական օպերացիա անցկացրեց, երբ Արցախի նոր ղեկավարությունը դուրս եկավ Նոր Հայաստանի լակոտակրատիայի վերահսկողությունից:

Այժմ աշխատանքներ են տարվում Արևմուտքը և հատկապես Ֆրանսիան ներկայացնել որպես ուժեղ հայամետ և, հետևաբար, հակաադրբեջանական կենտրոններ, որպեսզի գալիք աղետը հայ ժողովուրդը չասոցացնի Արևմուտքի հետ: Դրանով են պայմանավորված Ալիև էֆենդու կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին, թե, իբր, Ֆրանսիան ապակայունացնում է տարածաշրջանը, իբր, Ֆրանսիան վատ բան է անում՝ զինելով հայերին կարտոնե զրահամեքենաներով և այլն:

Իրականում, իհարկե, Ադրբեջանը խոնարհ վասալ է Ամերիկային, ավելի ստույգ՝ վասալի վասալ: Բայց ընդհանուր շահն այսօր պահանջում է ամեն կերպ հեռու մնալ Վաշինգտոնից, Հայաստանը հռչակել Արևմուտքի դաշնակից, իսկ Ադրբեջանը ներկայացնել որպես արևմտյան վտանգավոր ինտրիգների դեմ պայքարող ազնիվ ու արդար ուժ: Դա էլ արվում է մեր աչքի առաջ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, նամուսով ղեկավարությունը կհրաժարվեր այդ 4 միլիոնից: Ամերիկացիների կողմից դա կատարյալ, սակայն ավանդական անբարոյականություն է. մարդկանց զրկել տնից-տեղի, հայրենիքից, դարձնել բոմժ, հետո կոմպենսացնել 40 դոլարով: Հետո համոզել, թե, իբր, ռուսները չկատարեցին իրենց (գոյություն չունեցող) պարտավորությունները, և դուք հայրենազրկվեցիք: Կամ էլ բեթար լկտիանալ՝ հանրությանը բացատրել, որ սեպտեմբերի 19-20-ին կատարվածը համատեղ ռուս-ադրբեջանական օպերացիա էր Արցախի հայաթափման նպատակով:

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ