Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Որտեղի՞ց քայլելով եկան և հայտնվեցին առաջին ռնգեղջյուրները

Որտեղի՞ց քայլելով եկան և հայտնվեցին առաջին ռնգեղջյուրները
20.11.2023 | 10:26

Հինգ տարի առաջ գարնանային մի օր գավառական քաղաքի հրապարակում հայտնվեցին ռնգեղջյուրները:

Սկզբում նրանք փոքր խմբով վարգով անցնում էին գավառական քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ ռնգեղջյուրների խումբը մեծացավ, հետո նաև շատացան խմբերը:

Քաղաքի իսկական բնակիչներից ոչ մեկն այդպես էլ չիմացավ , թե որտեղից քայլելով եկան և հայտնվեցին առաջին ռնգեղջյուրները գավառական քաղաքի փողոցներում: Հետո ռնգեղջյուրները սկսեցին շատանալ գավառական քաղաքի փողոցներում, իսկ մարդիկ ընդհակառակը` գնալով քչանում էին: Ավելի ուշ, երբ ռնգեղջյուրները սկսեցին իրենց անճոռնի մարմիններով փակել գավառական քաղաքի փողոցների երթևեկությունը, քաղաքի բնակիչները հասկացան ռնգեղջյուրների շատանալու և մարդկանց քչանալու տրամաբանական կապը.

մարդիկ դառնում էին ռնգեղջյուրներ:

Տարբեր պատճառներով, տարբեր հանգամանքներում, տարբեր իրավիճակներում մարդիկ վերածվում էին ռնգեղջյուրների ու իրենց անճոռնի մարմիններով փակում էին գավառական քաղաքի փողոցների երթևեկությունը:

Կային մարդիկ, ովքեր դարձան ռնգեղջյուր, որովհետև ռնգեղջյուրներ լինելը նորաձև էր, կային մարդիկ, ովքեր ռնգեղջյուր դարձան իրենց արդեն ռնգեղջյուր դարձած սիրելիին տպավորելու համար, կային մարդիկ, ում զոռով դարձրեցին ռնգեղջյուր, կային մարդիկ, ովքեր հետաքրքրությունից դարձան ռնգեղջյուր, կային մարդիկ, ովքեր դարձան ռնգեղջյուր, որովհետև ցանկանում էին ժամանակին համընթաց քայլել, կային մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կատաղի պայքարել էին ռնգեղջյուրների դեմ, որսացել և սպանել էին նրանց, սակայն դարձան ռնգեղջյուր, որպեսզի ռնգեղջյուրները նրանց չսպանեն, կային մարդիկ, ովքեր դարձան ռնգեղջյուր, որովհետև ռնգեղջյուրները գավառական քաղաքում արդեն մարդկանցից շատ էին և արդեն ավելի ապահով էր լինել ռնգեղջյուր, քան մարդ...

Ռնգեղջյուրները գավառական քաղաքի փողոցներում հետապնդում էին մարդկանց:

Գավառական քաղաքի վերջին մարդը սարսափով նայում է իրեն հայելու մեջ.ինչ այլանդակ է մարդկային դեմքը...

Այ, եթե նա ունենար եղջյուր, սովորեր մռնչալ… Սակայն, վերջին մարդը պիտի պաշտպանվի: Նա հայացքով փնտրում է հրացանը:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Քաղբանտարկյալ

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ