ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայրենական ՏՏ-ն վայրի թփուտ է, բայց կարող էր լինել հաստաբուն ու փարթամ ծառ

Հայրենական ՏՏ-ն վայրի թփուտ է, բայց կարող էր լինել  հաստաբուն ու փարթամ ծառ
05.11.2023 | 14:18

Թուրքիայի զբոսաշրջության նախարարն ասում է՝ մարքեթինգի հին ձևերը, երբ ուղղակի գովազդվում էր Թուրքիան, իրենց սպառել են։ Ըստ նախարարի՝ որպեսզի նոր որակներ ստանան և առաջ անցնեն մրցակիցներից, այսուհետ կիրառելու են արհեստական բանականության տարրեր։ Առաջին հերթին այնպես են անելու, որ ChatGPT-ն ու դրա նման նեյրոցանցերը Թուրքիայի մասին միայն լավը ասեն։

Արիստոտելն ասում էր՝ հարուստը նա չի, ով շատ ունի, հարուստը նա է, ով կարողանում է շատ օգտվել։

Հիմա, որ մենք շատ ՏՏ ունենք, բայց, տուրիզմից սկսած մինչև ռազմարդյունաբերություն, մեր սեփական ՏՏ-ի շատ չնչին մասն է օգտագործվում՝ ՏՏ-ով հարու՞ստ ենք, թե՞ աղքատ ենք:

Եղած ՏՏ-ն էլ վայրի աճած թփուտ է, բայց կարող էր լինել հաստաբուն ու փարթամ ծառ։ ՏՏ-ի զարգացման պարտադիր ենթակառուցվածքներից կրթականը, ֆինանսականը և իրավականը կան, բայց ո՛չ որակական, ո՛չ ծավալային առումներով չեն համապատասխանում պահանջարկին ու պոտենցիալին։

Հանուն արդարության նշեմ, որ ՏՏ-ից էլ պետության նկատմամբ պահանջներ չկան։ Ավելի ճիշտ, կան, բայց միայն վերաբերում են սուբսիդավորումներին՝ կարթի փոխարեն անընդհատ ձուկ են ուզում։

Փոխարենը, լրջորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ Սնուփ Դոգը վերջապես գա Հայաստան։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ