ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում և գտնելու է

Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում և գտնելու է
24.01.2023 | 07:28

Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է: Վերահաս վտանգի, անորոշության ու անտերության զգացողություն է օդում կախված: Խուլ ու բաղաձայն դժգոհություն է հասունանում:


Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է: Նիկոլիզմին պաշտպանող ցնդաբանություններն ավելի են բարկացնում մարդկանց` խորացնելով և սրելով դժգոհությունները: Լայն հասարակության համար նրանց խաբեություններն այլևս պատրանքներ չեն ստեղծում:
Ուժային կառույցներում և պետական ապարատում մարդիկ մտովի կանգնել են երկու ընտրության առջև` ամսվա աշխատավա՞րձ, թե՞ երաշխավորված Հայրենիք: Մի կողմից տեսնում են «իշխանությունների» գործունեության հետևանքով պետության ու ժողովրդի գլխին կուտակված փորձանքները, մյուս կողմից` ստիպված են լռել ու սպասել: Այնինչ այդ համբերության բաժակն էլ է լցվում:


Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում մարդիկ դեռ լուռ համբերում են, բայց դա էլ սահման ունի: Ամենօրյա վտանգի մեջ ապրող մարդուն չե´ս կարող համոզել, որ նա համակերպվի վտանգի պատճառի հետ (նիկոլիզմ): Մարդիկ հիմար չեն, ամեն բան տեսնում ու հասկանում են:
Բիզնեսմենը, ուսուցիչը, բժիշկը, հողագործը, շինարարը, արհեստավորն ու ուսանողն ապագայի համար տեսլական չունեն: Ոչ ոք չգիտէ, թե ի՞նչ է սպասվում իրեն այսպես շարունակվելու դեպքում: Բոլորն ասում են, որ դրական սպասելիքները վաղուց հօդս են ցնդել:
Մարդկանց որոշ մասը, որ մտածում էր Հայաստանը լքելու և Սփյուռքի շարքերը համալրելու մասին, այժմ հասկանում է, որ ներկայիս աշխարհում դա էլ լուծում չէ և հղի է նոր դժվարություններով ու անորոշություններով:


Հայն արթնանում է: Հայի գենը նորից գլուխ է բարձրացնում ընդդեմ ներքին ու արտաքին թշնամիների: Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում և գտնելու է ու բռունցքվելու է` ինչպես Սարդարապատում էր, Արցախում էր, երկրաշարժի պատճառած մեծ աղետի օրերին էր:
Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնել հնարավոր չէ´: Հարյուր Նիկոլ էլ լինի` չի´ ստացվելու:
Վերածնունդ լինելու´ է:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 27804

Մեկնաբանություններ