-
18.01.2024|
19:34
Երևանն այլևս անճանաչելի քաղաք է դարձել:
Քաղաքում շրջելով բնազդով նույնիսկ զգում ես հայկականության օտարումը, վանող շունչը, որը երևանյան չէ, այլ թերևս քաղքենի մեգապոլիս է հիշեցնում։
-
18.01.2024|
18:50
Տարածաշրջանը եռում է: Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է: Առանց կորուստների իրավիճակից դուրս գալն այլևս անհնար է թվում:
-
16.01.2024|
09:27
Ազգը ոչնչացնելու համար պատմությունը նրան նախ դարձնում է ամբոխ:
Մնացածը, ամբոխն ինքն է անում
-
13.01.2024|
07:49
Երեկ Ալիևը բառացի թելադրեց Հայաստանում «սպասվող» ընտրությունների օրակարգը։ Եթե ձեզ թվում է, որ Նիկոլը դեմ է Ալիևի ասածներին, ապա դուք չարաչար սխալվում եք։ Միակ հակափաստարկը, որը նա ունակ է տալ Ալիևին, դա հայ ժողովուրդն է։ Թե բա՝ ես պրոբլեմ չունեմ, կստորագրեմ, բայց այդ դեպքում իշխանությունը չեմ կարողանա պահել, ու ստորագրածս առ ոչինչ կլինի։
-
12.01.2024|
19:35
Բոլոր ժամանակներում Ադրբեջանը մեզանից շատ զենք է ունեցել:
-
12.01.2024|
17:05
Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ փոփոխություն չկա, չնայած, «խաղաղության» քողի տակ Հայաստանի իշխանությունը Արցախը ոչ միայն ճանաչել է Ադրբեջանի տարածք, այլև ստանձնել պարտավորություն, որ հետայսու էլ Հայաստանը որևէ հավակնություն չի ցուցաբերելու պատմական հայրենիքի այդ հատվածի նկատմամբ։ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը Նիկոլի արձագանքը սահմանափակվեց իր թերթում հրապարակված նյութով, որտեղ Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիքները որակվեցին նախընտրական պոպուլիզմ, թե իբր դրանք ընտրությունների նախաշեմին բացառապես ներքին լսարանի համար արված հայտարարություններ էին։ Իրականում «չեմբեռլենյան» անհեթեթ մխիթարություն է հենց «Հայկական ժամանակի» հրապարակումը։
-
11.01.2024|
22:54
Ես ամբողջովին համերաշխ եմ իմ բարեկամ Vahe Aghajanyan-ի առաջարկի հետ. Հայաստանում կարող է և պետք է լինի քաղաքական մեկ կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և առանց նրա մասնակցության արտահերթ ընտրությունների անցկացում:
-
11.01.2024|
08:41
Արևմուտքում ապրող մարդու համար դժվար է պատկերացնել սեփական կառավարությունների ցինիզմը, որոնք ժամանակ առ ժամանակ ապակայունություն ու քաոս են առաջացնում աշխարհի մյուս հատվածներում` միևնույն ժամանակ հանդես գալով մարդասիրության ու բարձր արժեքների պաշտպանության դիրքերից։
-
08.01.2024|
07:35
Անբարո է այն պետությունը, որ ազգի ու հայրենիքի մի մասին կարող է թողնել գոյաբանական բնաջինջ սպառնալիքի տակ, վանել իրենից, մատը մատին չխփել քթի տակ ծավալվող, խիստ անհավասար գոյամարտի պահին, արգելափակել կամավորական նպատակադրումները:
-
05.01.2024|
09:04
Եթե մի օր ես լինեմ իշխանություն, կամ իշխանության մաս, ապա հրաժարվելու ենք վերգետնյա զորանոցներից և ռազմական կառույցներից։ Ռազմական ենթակառուցվածքները կառուցելու ենք ո՛չ թե ավանդական, այլ մշտապես ֆորս-մաժոր ունենալու հիպոթեզով։