Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Որ չասեն` «տղա է բերում» Ռուսաստանից»

«Որ չասեն` «տղա է բերում» Ռուսաստանից»
22.01.2013 | 01:01

Երեկ` քարոզարշավի առաջին օրը, Հրանտ Բագրատյանի շտաբում շատ խառն էր: Շտաբականների հետ շփվել հնարավոր չէր. բոլորն զբաղված էին` հախուռն, ոգևորված տպում էին, գրում էին, ջնջում էին, նախապատրաստվում էին նախընտրական այցի` Վերին Արտաշատ («հետաքրքիր» մարզից է նախկին վարչապետն սկսում իր քարոզարշավը), և, ինչպես տեղեկացրին շտաբականները, քանի որ եղանակը լավ է, հանդիպումը արտաշատցիների հետ լինելու է բացօթյա։ «Բոլոր դեպքերում և անկախ ամեն ինչից` մեր դևիզը մեկն է` անցկացնել խիստ ցիվիլ քարոզարշավ»,- ասացին:
Իսկ մեզ հետաքրքրում էր այլ հարց` ինչո՞ւ վերջին պահին Բագրատյանը հրաժարվել ու չէր մեկնել Մոսկվա` մասնակցելու Գայդարի` արդեն իսկ պլանավորած հիմնադրամի համաժողովին:
Ասացին` ժամանակ չի ունեցել, նախընտրական թոհուբոհը հնարավորություն չտվեց: Հիշենք, որ այնտեղ նախատեսվում էր նախկին վարչապետի հանդիպումը Գայդարի լեգենդար թիմի` ռուսաստանյան լիբերալների, այդ թվում` ոչ անհայտ Անատոլի Չուբայսի հետ:
Բագրատյանին մոտ կանգնած մեր աղբյուրները, այնուհանդերձ, բացի ժամանակ չունենալու պատճառաբանությունից, ասացին, որ Բագրատյանը չի ցանկացել մեկնել, որ չասեն` «տղա է բերում Ռուսաստանից»:
Եվ, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Գայդարի թիմը, բոլոր դեպքերում, որոշակի օգնություն Բագրատյանին ցուցաբերելու է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ