Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ

Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ
29.05.2012 | 02:27

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սիրիայում շարունակվում են Հուլայում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հետ կապված բողոքի ակցիաները:
Անանը հայտարարել է, որ տեղի ունեցածը սարսափելի հանցագործություն է: Նա նաև զգուշացրել է սիրիական կառավարությանը, որ պետք է ձեռնարկել վճռական քայլեր` ճգնաժամի խաղաղ կարգավորման առնչությամբ:
Անանը Սիրիա է ժամանել մայիսի 28-ին և արդեն բանակցություններ է վարել երկրի կառավարության անդամների և միջազգային դիտորդների առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդի հետ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ