ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան

    Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան

    08.02.2013| 22:20
    Եվ այսպես, ի՞նչ է ասել լրագրողներին Վահան Հովհաննիսյանը: Ինչու հատկապես նա՞: Որովհետև այն, ինչ ասել են մյուսները, ինձ ու ձեզ ծանոթ-անծանոթ բոլոր տաքսիստները «բերանացի» գիտեն, իսկ այն, ինչ ընկեր Վահանն է ասել՝ «սենսիացիա» է տեղով: Ուրեմն, խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների ու նրանց վարած-չվարած քարոզարշավի մասին, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ցավում է միայն Անդրիաս Ղուկասյանի համար, քանզի վերջինս «գնում է մահանալու, որպեսզի ժողովրդին ցույց տա՝ այսպես չի կարելի շարունակել»:
  • Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն

    Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն

    08.02.2013| 17:16
    «ՀԱԿ խմբակցությունը դաշինքի խմբակցություն է: ՀԱԿ կուսակցությունը չի միջամտելու ՀԱԿ խմբակցության գործերին»,-այսօր հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կուսակցության ստեղծումը ոչնչով չի խանգարելու դաշինքի գործունեությանը: Սակայն Զուրաբյանը վստահեցրել է, որ դաշինքը կուսակցություն վերածելու որոշում չկա, այլ ստեղծվելու է նոր քաղաքական միավորում: ՀԱԿ համակարգողը նաև չի բացառել, որ հետագայում ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, տեսնելով գործընթացների արդյունավետությունը, նույնպես կմիանան այս կուսակցությանը: Փաստորեն, Զուրաբյանն այս կուսակցությունների անունից կանխատեսում է նրանց հետագա լուծարման հեռանկարը:
  • «Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից»

    «Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից»

    08.02.2013| 17:15
    «Ամեն դեպքում ընտրություններով ոչինչ չի ավարտվում. հետաքրքիր կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը, կարևոր պաշտոնների հետ կապված հնարավոր փոփոխությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա դերակատարումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
  • Արշակ ՍԱԴՈՅԱՆԻ բաց նամակը ՀՀ նախագահի թեկնածուներին

    Արշակ ՍԱԴՈՅԱՆԻ բաց նամակը ՀՀ նախագահի թեկնածուներին

    08.02.2013| 16:53
    Հաշվի առնելով, որ` ա) Տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները նոր լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովրդին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, դիմակայելու մարտահրավերներին և զարգանալու. բ) Աշխարհաքաղաքական արդի զարգացումները, համաշխարհայնացման գործընթացները ներկայումս նույնպես խիստ նպաստավոր են այդ ժողովուրդների համար.
  • Մեծ «բազարից» առաջ

    Մեծ «բազարից» առաջ

    08.02.2013| 02:13
    Հայրիկյանը կայացրեց սպասված որոշումը: Մահափորձի շուրջ տեղի ունեցած զարգացումների փուլից տեղափոխվեցինք մեկ այլ փուլ: Մահափորձը բացեց կոդավորված խաղի առաջին արարը: Հստակեցվեցին ուժերը, նրանց նպատակները, ինչն էլ մոտեցնելու է բաց խաղաքարտերով փուլին, որը, ըստ ամենայնի, չպետք է ուշանա մինչև ընտրություններ` իր հերթին տեղ բացելով երրորդ արարի` հետընտրական զարգացումների համար:
  • Արտառոց բան չկա

    Արտառոց բան չկա

    08.02.2013| 02:01
    Վերջին շրջանում ականատեսն ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների բավականին նրբագեղ դեմարշին, որի առնչությամբ հայոց դիվանագիտական կորպուսը նույնքան «նրբագեղ» հասկացրեց` «խելոք մնացեք»: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը, ո՞րն է իր անձնական գնահատականն այս իրողությանը` հարցրինք վարչապետին։
  • Քառօրյայի «բացահայտումները»

    Քառօրյայի «բացահայտումները»

    07.02.2013| 18:32
    ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը հետաքրքիր «բացահայտումներ» արձանագրեց: Մինչ Հայրիկյանը և որոշ ուժեր Հայաստանում ռուսական «իմպերիալիզմի» և «մութ ուժերի» հետքեր են փնտրում, այս շաբաթ խորհրդարան էր եկել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը: Ասացին` նրան հյուրընկալել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՈՒշագրավ է, որ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն որքան էլ փնտրեցինք, չգտանք:
  • Էպոսագետի երևակայությունը սրվել է

    Էպոսագետի երևակայությունը սրվել է

    07.02.2013| 16:47
    Նախօրեին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը իշխանությունների հետ գործարքի մեջ են:
  • Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    07.02.2013| 15:04
    Հօգուտ Սերժ Սարգսյանի աշխատելը դպրոցի տնօրենների համար պատժելի է։ «Պարոն Աշոտյան, Ձեզ հանձնարարվել էր, որ խստագույնս վերահսկողություն իրականացվի, որ դպրոցներն առնչություն չունենան ընտրությունների գործընթացին»,- կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հիշեցրեց վարչապետը և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչպիսին է իրավիճակն այսօր։
  • Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ

    Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ

    06.02.2013| 20:38
    «Մենք ժամանակից առաջ չենք ընկնում»,-այսօր խորհրդարանում ասաց վարչապետը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ինքը մնալո՞ւ է գործադիրի ղեկին: «Հինգ տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք»,-ասաց: