-
Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։
-
Ես չգիտեմ՝ հին հայկական ավանդո՞ւյթ է քերթել չբռնած արջի մորթին, թե՞ բոլոր ժողովուրդներն են շտապում ու սիրում են գուշակություններ անել, երբ խոսքը վերաբերում է հրապարակային գործիչներին, առավել ևս՝ քաղաքական:
-
Ձերբակալվել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողներ՝ Փարիզում անօրինական անօդաչու թռչող սարք կառավարելու համար։
-
Նիկոսիան ու Մոսկվան ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմանավերին թույլ է տրվում մտնել Կիպրոսի՝ Միջերկրական ծովում գտնվող նավահանգիստներ։
-
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-ին։
-
Իրանը զորավարժություններ է անցկացրել ռազմավարական Հորմուզի նեղուցում։ Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմանավի մակետին։
-
ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը՝ ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մուշեղ Պետոյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
-
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը տուրք տալը:
-
Ջրի մեկ բաժակը կարող է օգնել կարևոր խնդիրներ լուծելիս՝ կարծում են բրիտանացի գիտնականները 40 կամավորների հետ գիտափորձերից հետո, որոնց արդյունքում պարզվել է, որ ուտելիս հեղուկ օգտագործելը բարձրացնում է արձագանքման մակարդակը և խնդիրները լուծելու արագությունը:
-
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է մահմեդական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը և պահանջում, որ իմամները խոսեն գերմաներեն։