14.05.2013|
02:18
Կտրուկ և խիստ առանցքային փոփոխություններ սպասել ծրագրից չի կարելի, քանի որ առանցքային չի եղել նաև կառավարության փոփոխությունը։ Այս դեպքում «նորանշանակ» բառն այդքան էլ տեղին չէ կառավարության համար. ինչպես և կանխատեսում էինք, կառավարության կազմը գրեթե անփոփոխ մնաց։ Նկատենք, որ գործադիրի կազմի փոփոխությանն ամենաշատը սպասում էր ժողովուրդը։ Ինչը բնական է. ցանկացած երկրում ժողովուրդն իր սոցիալ-տնտեսական իրավիճակի դրական փոփոխությունները կապում է կառավարության հետ։