2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Թավշյա դավադրության առեղծվածային էջերը

Թավշյա դավադրության առեղծվածային էջերը
28.02.2024 | 07:57

Արցախը հայաթափվելուց, այսքան աղետներից հետո ԱԺ-ի ընդդիմադիր, առավել ևս, իշխանական պատգամավորները հրաժարական չեն տալիս։ Հիշո՞ւմ եք 2018-ի մայիսի 8-ը, երբ ՀՀԿ պատգամավորների մի մասը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օգտին։ Ինչը կամ կամ ովքեր 2018-ին ՀՀԿ-ին հարկադրեցին լուծարել մեկ տարի առաջ՝ 2017-ի ապրիլի 2-ին ընտրված խորհրդարանը, որպեսզի նոր ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը լիակատար իշխանություն ունենա։

ՈՒշագրավ մի դրվագ էլ։ 2018-ի հունվարի 30-ին Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր լուսանկարներ Հռոմի հյուրանոցի համարից, որում երևում էր, որ ոստիկանները ներխուժել են նրա համար և գործողություններ են իրականացնում: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,-գրել է Փաշինյանը։ : Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց: Ինչպե՞ս եղավ, որ Ինտերպոլը 10 տարի չհանեց Ն․ Փաշինյանի հանդեպ հետախուզումը, և այդ պայմաններում նա կարողացավ Հայաստանից անարգել Հռոմ հասնել։ Սերժ Սարգսյանի փեսան Վատիկանում ՀՀ դեսպանն էր, Հռոմի պապն էլ Նիկոլ Փաշինյանին վերջերս պարգևատրեց՝ ինքը գիտի, թե մատուցած ինչ ծառայությունների համար։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ