ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում կատարյալ պատերազմ է սկսվել

Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում կատարյալ պատերազմ է սկսվել
08.10.2023 | 09:40

Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ («Իսլամական դիմադրության շարժում») քաղաքական, կրոնական և ռազմական կազմակերպությունն Իսրայելի դեմ սկսել է «Ալ Աքսա փոթորիկ» ռազմագործողությունը:

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի տարածքի վրա ավելի քան 5000 հրթիռ և արկ արձակելուց հետո,

ՀԱՄԱՍ- ի մարտիկներին նույնիսկ հաջողվել է թափանցել Իսրայելի տարածք, գերեվարել քաղաքացիական անձանց: Պատանդներին ազատ արձակելու դիմաց ՀԱՄԱՍ-ը պահանջում է փրկագին՝ իր ռազմական և այլ կարողությունների հետագա ապահովման, պաղեստինցիներին պատճառված վնասը հնարավորինս վերականգնելու նպատակով: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հաստատել է, որ կան ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդ վերցնելու դեպքեր: ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին պատանդների թվի մասին հստակ տվյալներ չի ներկայացրել։

ՀԱՄԱՍ- ի մարտիկներին Իսրայելում հաջողվել է գերեվարել նաև զինվորականների և նույնիսկ մեկ գեներալի, գրավել ոստիկանական մեկ տեղամաս, ինչպես նաև ռազմաբազա, շարքից հանել իսրայելական մի քանի տանկ, որպես ռազմավար, տիրել մի քանիսին: Մարտեր են ընթանում Իսրայելի հարավում գտնվող առնվազն 22 շրջաններում:

«The Times of Israel»-ի տեղեկացմամբ, պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ մի քանի իսրայելցի զինվորների գերեվարման տեսագրությունները:

Իսրայելական անվտանգության ծառայություններում «The Jerusalem Post»-ի աղբյուրը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը մուտք է գործել երկրի հարավում գտնվող ռազմաբազա: Պարբերականի զրուցակցի տվյալներով՝ բազայում իսրայելցի զինվորականների հետ կապը կորել է։ Կադրերում, որոնք հրապարակում են զինյալների հետ կապված ԶԼՄ-ները, երևում է ռազմակայանում գրավված ռազմական տեխնիկան, այդ թվում ՝ «Ազարխիտ» ծանր զրահամեքենաները և «Համվի» զրահամեքենաները։

Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակել է ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը՝ «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ բրիգադները», երևում է, թե ինչպես են ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժում ևս մեկ ռազմաբազայի տարածք և ռազմաբազայի պատերի ներսում կրակում: Իրենց մոտ ՀԱՄԱՍ-ի ուժերի ի հայտնվելու մասին հաղորդվել է Իսրայելի Սդերոտ և Օֆակիմ քաղաքներում, ինչպես նաև Քֆար Ազա, Այն հա Շլոշա և Նիր Իցհակ կիբուցներում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը պահեստազորայինների զանգվածային զորակոչ է հայտարարել: Երկրից զինապարտության տարիքի չափահաս քաղաքացիների ելքն արգելվել է: Իսրայելն, իր հերթին, օդ է բարձրացրել մի քանի տասնյակ կործանիչ- ռմբակոծիչներ, հարվածել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին ու պաղեստինյան ճամբարներին, և սա դեռ միայն սկիզբն է:

Այն, ինչ սկսվել է այսօր առավոտվանից, շարունակվում է այս պահին ու դեռ շարունակվելու է անորոշ ժամանակով, ոչ թե սովորական ռազմագործողություն է, այլ պատերազմ: Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և արևմտյան գրեթե ողջ ոհմակը հանդես է եկել Իսրայելին սատարող և նրա վրա հարձակումը դատապարտող հայտարարություններով: Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Եգիպտոսը կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը։

«The Times of Israel»- ի տեղեկացմամբ, Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, ըստ «Al Jazeera»-ի, Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի պատասխան հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 198-ի:

Վիրավորների թիվը երկու կողմերում էլ մոտենում է 2000- ի, ընդ որում, երկու կողմերից պաշտոնապես հրապարակված թե՛ զոհերի, թե՛ վիրավորների թվերն իրականությանը չեն համապատասխանում կամ պատերազմի սկզբնական ժամանակահատվածի տվյալներն են, զոհերի և վիրավորների քանակն իրականում շատ ավելին է: Հարձակումն Իսրայելի համար եղել է անսպասելի:

Կարո՞ղ է ներկայիս պատերազմը հանգեցնել միջուկային զենքի օգտագործման կամ Երրորդ համաշխարհային պատերազմի…

Բացառված չէ, եթե Իսրայելը ցամաքային լայնածավալ գործողություն սկսի պաղեստինցիների դեմ, պատերազմում վերջիններիս ցեղասպանությունը թույլ չտալու նպատակով ներգրավվեն Կատարը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան, որոնք արդեն հանդես են եկել Իսրայելին դատապարտող և զգուշացնող հայտարարություններով, ինչպես նաև Եգիպտոսը, եթե իր վաղեմի և ոխերիմ թշնամի Իսրայելին Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներից հարվածներ հասցնեն նաև «Հըզբոլա» ռազմականացված կազմակերպությունը և իրանամետ այլ խմբավորումներ, ինչից հետո Իսրայելը հարվածի ոչ միայն «Հըզբոլա»- ին, այլև Իրանին, Սիրիային, Լիբանանին և Իրաքին… Իրենց հայտարարություններով ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցել են նաև Իրանն ու Սիրիան։

Ժիրինովսկին անցյալ տարի ասել էր, որ Մերձավոր Արևելքում շուտով կարող են սկսվել ցամաքային ռազմագործողություններ, որոնք աշխարհի ուշադրությունը կշեղեն նույնիսկ

ռուս- ուկրաինական հակամարտությունից:
Բոլորս էլ մահկանացու ենք, այս կյանքը ժամանակավոր է, բայց տեսնենք Հայաստանի և հայերիս առանցքային թշնամիներից մեկի՝ Իսրայելի կործանումը, նոր հեռանանք աշխարհից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ