2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Խախտվեց մի ողջ սերնդի ապրելու իրավունքը

Խախտվեց մի ողջ սերնդի ապրելու իրավունքը
27.09.2023 | 21:53

Երեք տարի առաջ այս օրը, Հայաստանի իշխանությունների մեղքով, սկսվեց կազմակերպված դավադրությունը ՝ սահմանին կանգնած հայ զինվորի, սպայի դեմ։

Երեք տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետը պիտի ռազմական դրություն մտցնել տար ու հայտարարեր, որ մենք մեզ ամեն դեպքում պարտված չպիտի համարենք:

Սամոդուռ մանյակը հետո ամեն ինչ պիտի աներ, որ պատերազմը չդադարեր, պիտի խախտեր հոկտեմբերի 10-ի հրադադարը։

Երեք տարի առաջ այս օրը խախտվեց մի ողջ սերնդի ապրելու իրավունքը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ