ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հենց թուրքերն են Նիկոլին պարտադրել փոխել Հայաստանի զինանշանը, եթե ոչ, ապա…

Հենց թուրքերն են Նիկոլին պարտադրել փոխել Հայաստանի զինանշանը, եթե ոչ, ապա…
09.07.2023 | 08:12

Թուրքական «Յենի շաֆաք»-ը տեղեկացնում է, որ հայտնի թուրքական ֆուտբոլային «Դիարբեքիսպոր» ակումբն անվանախոխվել է «Մեզոպոտամիասպոր»-ի, ինչպես նաև փոխվել է ակումբի զինանշանը, որը Հայաստանի զինանշանի պղծված և աղավաղված տարբերակն է:

Ենթադրում եմ, որ հենց թուրքերն են Նիկոլին պարտադրել փոխելու մեր երկրի զինանշանը, եթե ոչ, ապա այս մեթոդներով են փորձում նվաստացնել մեզ:

Նախկինում թուրքերը շատ երկար կմտածեին այսպիսի քայլ անելուց առաջ, քանի որ գիտեին` հանարժեք պատասխան կստանային Երևանից:

Իսկ հիմա համոզված են, որ եթե Հայաստանի զինանշանով պահպանակ էլ արտադրեն, ապա թուրքի դեմ ծնկած Նիկոլը ծպտուն չի հանի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ