Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կարևորը` փորները կուշտ լինի, տակներն էլ` չոր, իսկ Հայրենիքի, Ազգի հերն էլ անիծած

Կարևորը` փորները կուշտ լինի, տակներն էլ` չոր, իսկ  Հայրենիքի, Ազգի հերն էլ անիծած
25.06.2023 | 06:51

Ոչ մեկի պետքն էլ չի, որ դավաճան չհամարվելու համար հազարավոր զինվորներ զոհելով Արցախը նվիրեցին թուրքերին:

Որ նրանք մխրճվել են Հայաստանի սահմաններն ու ինչ ուզում, որտեղ ուզում տնկում են:

Որ Արցախն արդեն բավական երկար ժամանակ շրջափակված է և ամեն ինչ արվում է հայաթափելու համար:

Որ արդեն տաբու է համարվում Արարատ բառն ու ՀՀ զինանշանի վրա նրա պատկերը Որ այս տեմպերով շուտով էս մի պատառ Հայաստանն էլ չենք ունենա և հայերն իրենց երկրում կդառնան ազգային փոքրամասնություն։

Այո՛, ո՛չ մեկի պետքը չի․․․

Ինչ ուզում է լինի, միայն թե իրենց հաշիվների վրա փողը շուտ-շուտ ու շա՜տ նստի:

Նիկոլի զոմբիացրած «վարչապետերի» համար կարևորը փորները կուշտ լինի, տակները չոր՝ Հայրենիքի, Ազգի հերն էլ անիծած․․․

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Մեկնաբանություններ