Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ (ի՞նչ է մեզ սպասվում)

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ  (ի՞նչ է մեզ սպասվում)
08.06.2023 | 21:23

Թուրքիայի մուտքը Հայաստան տեղի կունենա ոչ թե «աջարացման» սխեմայով, այլ հայ բնակչությանը վտարելու, հայկական մշակույթն ու եկեղեցին ոչնչացնելու, առաջացած վակուումը «թուրքացման» գաղափարախոսությամբ լցնելու սխեմայով, ասում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Սեմյոն Բաղդասարովը:

Որքան էլ կոպիտ հնչի, բայց հավաքական Արևմուտքը խորապես չի մտածում հայ ժողովրդի մասին:

Թուրքիան արևմուտքի ֆորպոստն է Հարավային Կովկասում, միայն թուրքական աջակցության շնորհիվ նրանք կարող են դուրս մղել Ռուսաստանին և հակադրվել Իրանին։

Մտածեք ժողովուրդ, թե ինչ է մեզ սպասվում:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ
https://www.facebook.com/watch/?v=922141022411752

Դիտվել է՝ 4131

Մեկնաբանություններ