ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ժողովուրդ, դու՛ ես այն պատը, որը չի թողնելու, որ Հայրենիքն ընկնի

Ժողովուրդ, դու՛ ես այն պատը, որը չի թողնելու, որ Հայրենիքն ընկնի
30.05.2023 | 08:42

Մի օր մատս թողել էի դռան տակ, շատ էր ցավում, լաց էի լինում:

Մի տղամարդանման կին դայակ ունեինք մանկատանը։

Եկավ, մազերիցս բռնեց ու մի հատ լավ թափ տվեց (շատ սիրելուց էր), թե բա՝ տո դու խո կնիգ չե՞ս, այ տղա, լաց կեղնիս:

Այդ օրվանից անցել է 32-33 տարի, ու ես կյանքում երեք անգամ եմ արտասվել.

առաջինը՝ Ազգային Հերոս Ավոյի զոհվելու օրը,

երկրորդը Սպարապետի մահվան օրն էր,

երրորդ անգամն էլ նոյեմբերի 5-ին, երբ վիրավորվեցի ու զգացի, որ պարտված եմ գնալու...

Շատ են խփել գլխիս, մատներիս, դեմքիս, բայց լաց չեմ եղել, ուղիղ նայել եմ խփողի աչքերի մեջ ու լաց չեմ եղել:

Ինձանից տարիքով մեծ տղերքը 4-5 հոգով վրա էին տալիս (երեխա էինք), մեջքս դեմ էի տալիս մանկատան հաստ պատին, որ թիկունքից չխփեն, ու պայքարում էի:

ՈՒրեմն, օրերից մի օր պահակն ընկերոջ հետ հետևում է մեր հերթական կռվին։

Ընկերը, թե բա՝ Վաղիկ, էնքան օր էս բիջն ընկավ, սոնք հում֊հում կուտեն սրան։

Պահակն էլ, թե բա՝ քանի էս պատը կա, սիգ ընկնողը չի։

Ասաց ու փաթաթվեց ինձ, որ տղերքն էլ չխփեն:

Հիմա կհարցնեք՝ ինչու՞ այսքանը պատմեցի ձեզ, չէ՞։

Հայրենիքս այսօր իմ օրին է...

Խփում են ներսի՛ց, դրսի՛ց, վերևի՛ց, ներքևից էլ փորու՛մ են։

Միակ պատը դու՛ ես, ժողովուրդ, քե՛զ է Հայրենիքս դեմ տվել թիկունքը, դու՛ ես այն պատը, որ չի թողնելու, որ Հայրենիքն ընկնի:

Ամու՛ր եղեք, ձի՛գ եղեք, սիրե՜ք իրար:

Էն, ինչը չկարողացանք պահել տղամարդու պես, սգալու ենք կնոջ պես...

Վե՛րջ տվեք սգին, դրա փոխարեն պատրաստվե՛ք, զենք բռնե՛լ սովորեք, մեկդ մյուսին թև ու թիկու՛նք եղեք։

Վա՜յ, եթե ընկանք, մեզ հում-հում կուտեն: Մեր Հայրենիքի միակ պատը մեր միասնականությունն է այսօր։ Իշխանությունները կգան էլ, կգնան էլ, մենք նույն պատը պիտի մնանք։

Վա՜յ մեզ, եթե խարխլեցին մեր պատը (ինչն էլ հիմա անում են...)։

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ

C⑩€毬β奥久︹€å¤/1337929010" rel="nofollow">Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 06.11.2024
  • Այլ
  • 06.11.2024