ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մղձավանջային երկու տարիներ

Մղձավանջային երկու տարիներ
11.11.2022 | 07:26

ՈՒղիղ երկու տարի առաջ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ստացավ հերթական ողբերգությունը։


Ի տարբերություն նախորդ դարերի ողբերգությունների, 2020թ․ մենք ունեցանք պետական դավաճանություն, որի արդյունքում կորցրեցինք Արցախի և Հայաստանի հսկայական տարածքներ, տվեցինք հազարավոր զոհեր, հարցականի տակ դրվեց և՛ Արցախի, և՛ Հայաստանի ապագա գոյությունը։ Բայց, զարմանալիորեն, դավաճան իշխանությունն այս ամենից հետո մնաց և շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ոչ միայն մնաց, այլև պարզվեց, թե որքան դավաճաններ կան հայ ժողովրդի մեջ, որոնք ոչ միայն պաշտպանում են դավաճան իշխանությանը, այլև բացահայտ ուրանում են Արցախ- հայրենիքը։ Օրինակնե՞ր, խնդրեմ․ Էդուարդ Անտինյան, Վիգեն Խաչատրյան, Արման Բաբաջանյան, Հայկ Սարգսյան, Ստեփան Գրիգորյան և բազմաթիվ այլ «հայորդիներ», չհաշված ողջ ՔՊ-ականնները, նախարարները, իրավապահ կոչված կառույցները՝ իրենց դավաճան բռնապետիկի գլխավորությամբ։


Հարց բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվում այս վիճակի հետ․
-Շարունակելու՞ ենք հանդուրժել այս մղձավանջը և կորցնելու հայրենիքը, թե՞ վերջապես վճռականորեն ոտքի ենք կանգնելու, փրկելու հայրենիքը դավաճաններից։ Եթե ոչ, ապա բոլորս ենք լինելու Հայաստանի և Արցախի կործանման պատասխանատուները։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 9703

Մեկնաբանություններ