ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Խաղաղություն չի լինում միայն մեր հայրենիքի ու մեր գոյության հաշվին. Արման Թաթոյան

Խաղաղություն չի լինում միայն մեր հայրենիքի ու մեր գոյության հաշվին. Արման Թաթոյան
04.08.2022 | 07:23

Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, այդ ճանապարհի պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու տեսանկյուններից:


Այս լկտիությունների համար պարարտ հող են ստեղծում ադրբեջանական հանցանքների փաստերը հետևողականորեն թաքցնող, նրանց անօրինական ներկայությունը սեփական քաղաքական շահերի համար արդարացնող բարձրաստիճան պաշտոնյաները, ցավոք, Հայաստանի Հանրապետությունից:
Պատերազմի ժամանակ, դրանից հետո Ադրբեջանի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ, նրանց պետական վերաբերմունքն ապացուցում են, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։
Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն: Դա բացահայտ ուղղված է ոչ միայն արցախահայության` Արցախի բնիկ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դեմ:


Ադրբեջանական հանցանքները, այդ թվում` կապված այսօր հայ զինծառայողի սպանության և մի շարք զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու հետ, այդ ամենի ուղիղ ապացույցն են:
Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։


Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության այն էլ շարունակական ոտնահարմամբ։

Դիտվել է՝ 7463

Մեկնաբանություններ