ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից

Սերժ Սարգսյան. Պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից
17.02.2021 | 14:24

Պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից, «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ վարչապետի կնոջը նկատի ունե՞ք, նա պատասխանել է. «Ես կանանց հետ գործ չունեմ: Ուրիշներին էլ նկատի ունեմ: Այսինքն, իրեն գերագույն գլխավոր հնամանատարն հռչակածն էլ այնքան կոմպետե՞նտ է, որ կարող էր ինքն անել»: «Ամբողջ կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել», - ասել է Սարգսյանը՝ նկատի ունենալով «Լալա Թեփեի օպերացիան»:


«Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է կարողանաս գուցե ռեզերվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն, իսկ այդ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին: Բայց ոչ, մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջնական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես դա խոսում եմ հոկտեմբերի սկզբների մասին: Անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից և դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ, հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել», - նշել է նա:

Դիտվել է՝ 5441

Մեկնաբանություններ