Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ռուբեն Մելքոնյան. Գուցե, պատվից ցածր համարեն մեկնաբանել տգիտությունը

Ռուբեն Մելքոնյան. Գուցե, պատվից ցածր համարեն մեկնաբանել տգիտությունը
23.01.2021 | 15:37

Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին վարչապետի աղմկահարույց հայտարարության մասով գիտնականների լռությանը: Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

«Գուցե, իրենց պատվից ցածր համարեն մեկնաբանել կամ բանավիճել տգիտության շուրջ», - ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նշելով, որ այդ հայտարարությունն արել է երկրի ղեկավարը՝ խորհրդարանի ամբիոնից, Մելքոնյանը գտնում է, որ չարձագանքելը նույնպես բերում է որոշակի տարընթերցումների:

«Դրա համար պետք է հստակ ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը, բուն հայկական տարածք է: Եվ քննարկել, թե Շուշին ադրբեջանաբնակ է եղել, այսինքն՝ ադրբեջանական է եղել, հեռու է պատմական օբյեկտվությունից: Շուշին ոչ միայն եղել է հայակական կարևոր բնօրրաններից մեկը, այլև կան բազմաթիվ փաստեր, որ Շուշին Անդրկովկասի կրթական կենտրոններից է եղել: Ի հայտ են եկել նաև փաստեր, որ Շուշիում ձևավորվել են հայկական կրթական որոշակի սկզբունքներ», - փաստեց նա:

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ