Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Տիգրան Աբրահամյան. Ի՞նչ հանգամանքներում են Գորիս-Կապանի մի մեծ հատվածն ու Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերն անցել Ադրբեջանին

Տիգրան Աբրահամյան. Ի՞նչ հանգամանքներում են Գորիս-Կապանի մի մեծ հատվածն ու Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերն անցել Ադրբեջանին
23.12.2020 | 14:32

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։ Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք հրադադարի համատեղ հայտարարությամբ նախատեսված չէր հանձնել Ադրբեջանին։


Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ կողմերի սահմանն ամրագրվում էր ըստ այդ պահի դրությամբ դիրքավորման, նախկին Զանգելանի և Ղուբաթլուի մի մասը շարունակվում էր մնալ մեր վերահսկողության տակ, դեռևս անհասկանալի պատճառներով հանձնվել է Ադրբեջանին։ Հանրության շրջանում կասկածներ կան, որ դրանք հանձնվել են կամ գաղտնի համաձայնությամբ կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելված, որի մասին հանրությանը չի տեղեկացվել է։ Նմանատիպ պատճառով, նույն պայմաններում, անհիմն ձևով, Ադրբեջանին է հանձնվել նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը։ Դիմում եմ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարին՝ նույնությամբ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին»։

Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ