ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Արփինե Հովհաննիսյան. Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Սովետական Ադրբեջանի քարտեզը

Արփինե Հովհաննիսյան. Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Սովետական Ադրբեջանի քարտեզը
22.12.2020 | 14:54

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանազատման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներին։

«Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Այսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքն ընդունվել է 2010-ին։ Եվ այդ օրենքով, օրինակ, Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման»։ Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ Փաշինյանը հերթական անգամ ստում է։ «1995-ին ընդունվել է ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, 2010-ին կատարվել են փոփոխություններ՝ ճշգրտումներ անելու այդ համայնքների ներքին շրջանակներում։ Ավելին ասեմ՝ վարչապետի կողմից իր էջին տեղադրված սքրինշոթերը 2010-ին կատարված փոփոխություններ էին, որոնք ուժը կորցրել են 2017-ին՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված։ Այդ օրենքն ունի բացառապես ներքին սպառման նշանակություն։ Այդ օրենքը նրա համար է, որ, օրինակ, եթե կատարվում է հանցագործություն որևէ համայնքում, դու իմանաս, թե որ համայնքի վարչատարածքային բաժանման մեջ է մտնում, որպեսզի որոշես, որ համայնքի, որ մարզի ոստիկանությունը, Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը պետք է դրանով զբաղվի կամ գույքահարկը որ համայնքին պետք է վճարվի։ Կարճ ասած՝ Վարչատարածքային բաժանման օրենքն առհասարակ կապ չունի միջպետական տարածքային բաժանումների հետ։ Այլապես մենք կարող ենք այսօր այդ օրենքում փոփոխություն կատարել ու գրել, օրինակ, որ Շուռնուխը սահմանակցում է Մեծ Բրիտանիային, Սինգապուրին, Վիետնամին։ Ու ի՞նչ, ստացվեց, որ Վիետնամի ու ՀՀ միջև տեղի ունեցավ վարչատարածքային բաժանո՞ւմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։


Նա նշեց, որ միջազգային պրակտիկայում ու միջազգային իրավունքով պետություններն իրար սահմանները ճանաչում են միջազգային փաստաթղթով, որը ձևավորվում է երկու կողմերի միջև ձևավորված հանձնաժողովների և քարտեզագետների կատարած աշխատանքների հիման վրա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չի կատարվել նման սահմանագծում։ Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Հովհաննիսյանի, չեն կատարել դելիմիտացիա և դեմարկացիա, այսինքն՝ սահմանագծում ու սահմանազատում։ Հայաստանն Ադրբեջանի սահմանները չի ճանաչել, Արդրբեջանն էլ՝ Հայաստանի։ «Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Սովետական Ադրբեջանի քարտեզը։ Այնինչ, Ալիևի Արդբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Իրենք իրենց անկախության հռչակագրով 1991-ին իրենց հռչակել են մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Այսինքն՝ Խորհրդային Ադրբեջանն այս Ադրբեջանի հետ իրավաբանորեն կապ չունի։ Ուրեմն ինձ կբացատրե՞ք հասկանամ՝ ինչո՞ւ են Խորհրդային Ադրբեջանի հիման վրա հակահայկական որոշումներ կայացվում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։


Ըստ նրա՝ այս իշխանության նկատմամբ տարբեր պատասխանատվություն կարող է կիրառվել՝ քաղաքականից մինչև քրեական պատասպանատվություն։

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ