Ուժային կառույցների 82 ներկայացուցիչ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նրանց մի մասը պահեստազորի աշխատակիցներ են, մյուս մասն էլ համակարգից դուրս է եկել՝ միանալով նույն պահանջին: ԱԱԾ-ից 29 հոգի է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այդ աշխատակիցներն են՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, պահեստազորի գեներալ-֊լեյտենանտ Արմեն Դարբինյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը, ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Լևոն Ստեփանյան, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Ռուբեն Ափոյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը, ԱԱԾ պահեստազորի գնդապետներ՝ Արայիկ Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը, Արտեմ Ղարիբյանը, Արտյոմ Գրիգորյանը, Գասպար Գասպարյանը, Գրիգոր Անտոնյանը, Էդուարդ Ղումաշյանը, Լևոն Խաչատրյանը, Կարեն Անտոնյանը,Կարեն Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Վարդան Գալստյանը, Օլեգ Մարկոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ, պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյանը, պահեստազորի փոխգնդապետներ Խաչիկ Սիմիկյանը, Կարեն Մաթևոսյանը, Սարիբեկ Մկրտչյանը, Վահե Խաչատրյանը,Վարդան Հակոբյանը, ԱԱԾ պահեստազորի մայորներ Հակոբ Հակոբյանը, Ռոբերտ Բարբարյանը, Սամվել Մխիթարյանը։
Արդարադատության նախարարությունից Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 աշխատակից, նրանք են՝ ԱՆ քրեակատարողական ծառայության նախկին պետ պահեստազորի գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի նախկին տեղակալ, պահեստազորի գնդապետ Արսեն Համբարձումյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գնդապետ Արսեն Աֆրիկյանը։
Դատախազությունից նրա հրաժարականի պահանջին են միացել 4 հոգի, նրանք են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակից, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը, Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը, գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ Գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետ Ռաֆայել Խաչատրյան:
Ոստիկանությունից 31 աշխատակից է միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, նրանք են գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյան, Ոստիկանության ֊գեներալ-մայոր Ռաֆիկ Զաքարյանը, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանը: Ոստիկանության գնդապետներ Արա Կարապետյանը, Արշավիր Գևորգյանը, Արսեն Ադամյանը, Գուրգեն Գրիգորյանը, Էրիկ Շարմազանովը, Հակոբ Աբրահամյանը, Հայկ Քոչինյանը, Ռոման Կիրակոսյանը,Սամվել Ասատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը, Վազգեն Հարությունյանը, Տիգրան Չալյանը, Ոստիկանության պահեստազորի գնդապետեր Էդուարդ Ոսկերչյանը,Էդուարդ Սիմոնյանը, Խաչիկ Հակոբյանը, Արագածի ոստիկանության բաժնի պետ Ջանիկ Մարությանը, Ճանապարհային ոստիկանության նախկին ծառայող Գագիկ Վարդանյան, Ոստիկանության սպաներ Գևորգ Մալխասյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Դերենիկ Ուզունյանը, Սերգեյ Մարտիրոսյանը, Վարդան Հովհաննիսյանը, Լևոն Տոնոյանը, Սերգեյ Ղարիբյանը, Վանիկ Պարույրյանը։
Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությամբ են հանդես եկել նաև ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող 13 գեներալներ. գեներալ գնդապետներ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-լեյտենանտներ Հայկ Քոթանջյանը, Լևոն Մնացականյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Սամվել Կարապետյանը, գեներալ-մայորներ Արմեն Ղահրամանյանը, Վլադիկ Հովհաննիսյանը, Վյաչեսլավ Դանիելյանը, Վալերի Գրիգորյանը, Աշոտ Պետրոսյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև ՊՆ պահեստազորի գնդապետ Էդուարդ Պետրոսյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը։