Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Պատերազմի հետևանքով տուժած երեխաները կմասնակցեն ամանորյա բարեգործական համերգների». Սերգեյ Սմբատյան

«Պատերազմի հետևանքով տուժած երեխաները կմասնակցեն ամանորյա բարեգործական համերգների». Սերգեյ Սմբատյան
18.12.2020 | 17:10

Դեկտեմբերի 24-ից 27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։

Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը:

Մուլտֆիլմ-համերգները կազմակերպվում են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և պատերազմում զոհված զինծառայողների երեխաների համար:

«2020 թվականին մեր երեխաներից շատերը ստիպված եղան հաղթահարել բազում դժվարություններ, իսկ նրանց զգալի մասը դեռևս անցնում է հետպատերազմական զրկանքների միջով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը փորձում է անել ամեն բան՝ փոքր-ինչ գունավորելու նրանց տարեվերջյան տրամադրությունը։ Հուսով ենք, որ այս բարեգործական միջոցառումը հիշարժան իրադարձություն կդառնա Հայաստանում օթևանող արցախցի երեխաների, ինչպես նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների երեխաների համար»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

«Walt Disney Animation Studios»-ի «Սառցե սիրտը» (Frozen) լիամետրաժ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված նոր ձևաչափով երաժշտական նախագիծը Հայաստանում կներկայացվի առաջին անգամ. օսկարակիր անիմացիոն ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին‚ իսկ երաժշտական հատվածները կհնչեն բեմից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ‚ դիրիժոր` Միխայիլ Գալիկով, մեներգային հատվածները կկատարի երգչուհի Կարինա Ադեգամովան։

Նշենք‚ որ «Սառցե սիրտը» արժանացել է «Օսկարի» «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երգ» («Let It Go») անվանակարգերում։ Լիամետրաժ մուլտֆիլմը ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա։

Երեխաների համար այս մուլտֆիլմ-համերգն անվճար կազմակերպելու նպատակով իրականացվում է դրամահավաք հարթակի միջոցով, որտեղ նվիրաբերված միջոցները հրավիրատոմսերի տեսքով բաշխվելու են համայնքների ղեկավարներին` երեխաներին փոխանցելու համար:



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5715

Մեկնաբանություններ