ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղան Գորիսում։ Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված եղան Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։