Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են նախարարության դուռն ու փորձել մտնել վարչական շենք։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։
Անհետ կորած զինծառայողների ծնողները պատերազմից հետո պարբերաբար ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով տեղեկություն իրենց հարազատների մասին։