Աժ նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Երկուստեք կարեւորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար: