ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արթուր Վանեցյան. Երբ Փաշինյանը հասկացավ, որ չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, պետք է հրաժարական տար

Արթուր Վանեցյան. Երբ Փաշինյանը հասկացավ, որ չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, պետք է հրաժարական տար
14.12.2020 | 13:05

Երբ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, պետք է քաջ գիտակցեր, որ Հայաստանում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն Արցախյան հակամարտության հարցն է, որի լուծումը պետք է տրվեր, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


Նա ընդգծեց, որ անձամբ մի քանի անգամ վարչապետին ասել է, որ եթե Արցախյան համակարտության հարցի վերաբերյալ չկան բանակցություններ, կոնկրետ աշխատանք՝ այլընտրանքը պատերազմն է: Մինչդեռ, ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ մենք պատրաստ չէինք պատերազմելու, որովհետև ի սկզբանե տեղեկություններ կային, որ Թուրքիան էլ է ներգրավվելու: «Ասել եմ և ոչ միայն իրեն, այլև Ազգային անվտանգության խորհրդի նիստերին: Փաշինյանը ներքին լսարանի համար խոսում էր տարբեր բաների մասին, պոպուլիստական հայտարարություններ էր անում՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», «Ես բանակցությունները սկսում եմ իմ կետից», «որևէ զիջման չեմ գնալու» և այլ: Ունեցանք պատերազմ և չկարողացանք հաղթել», - արձանագրեց Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ երբ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ պատերազմ է սկսվել և ինքը չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, իր մեջ պետք է քաջություն գտներ, ի սկզբանե հայտարարեր իր հրաժարականի մասին. «Կլիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային գործընկերներին կանգնեցնել այս պատերազմը: Նա չարեց»:
Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում առաջարկներ են եղել ՌԴ նախագահից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ Փաշինյանը բոլորը մերժել է:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ