Նշենք, որ երեկ մեկնարկեց իր հզորությամբ ակումբային ֆուտբոլի երկրորդ՝ Եվրոպայի լիգայի խաղարկությունը, որում ներկայացված են թիմեր, որոնք ակնհայտորեն Չեմպիոնների լիգայի հավակնորդներ են։ Հենց միայն անուններն ինչ ասես ասում են՝ «Արսենալ», «Տոտենհեմ», «Նապոլի», «Ռոմա», «Միլան»...
Հուսանք, որ նրանք, մնացած ևս մի քանի հեղինակավոր անուններ հավուր պատշաճի կկարևորեն խաղարկությունը՝ դրան տալով առանձնակի շուք։ Չմոռանանք, որ եզրափակիչ հատվածում նրանց են միանալու Չեմպիոնների լիգայի խմբայիններում առաջին երկյակը կազմելու պատիվը չունեցած թիմեր։ Մի խոսքով, ապրենք լիակատար տոնի զգացողությամբ, ու թող որ դրան առանձնահատուկ շունչ ու բերկրանք տան մեզ՝ հայերիս համար այս դժնդակ օրերը, երբ արցախյան ճակատում կենաց-մահու պայքարի ենք ելել սիրիական ահաբեկիչներով համալրված ազերիթուրքական զինական ուժի դեմ՝ հավաստելու համար անկախ ապրելու մեր իրավունքը։
Հաղթելու ենք։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ