Կհեռանա՞ Մեսին «Բարսելոնից»
07.07.2020 | 01:36
Գնալով ավելի ու ավելի շատ են միս ու արյուն ստանում խոսակցություններն այն մասին, որ «Բարսելոնի» ավագ Լիոնել Մեսին պատրաստվում է լքելու կատալոնյան ակումբն ու տեղափոխվելու իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեստր Սիթի»: Այս մասին գրառումը Twitter-ում թողած անձը Fox Sports-ի արգենտինացի լրագրող Քրիստիան Մարտինն է։ «Կա իրական հավանականություն, որ Լեո Մեսին կհեռանա «Բարսելոնից» և կտեղափոխվի «Մանչեստր Սիթի»: Դա հաստատում են Կատալոնիայի և Անգլիայի իմ բազմաթիվ աղբյուրները: Գործարքի մարզական և ոչ միայն մարզական պայմանները դրական կլինեն ներգրավված բոլոր կողմերի համար»,- գրել է Մարտինը: Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել էր մամուլում այսօր շրջանառվող լուրերին, որոնց համաձայն, հավանական է Մեսիի հեռանալը «Բարսելոնից»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ