Այսպես խոսեց...
13.03.2020 | 01:43
ՀՀ-ում՝ հավանաբար իշխանությունների թողտվությամբ, ստեղծվել է ինչ-որ առևանգիչ-մարդասպան ծռաշեղվածներ, առևանգիչ ռեստարտներ հիշեցնող համազգեստավոր ջահելների «Հեղափոխության պահապաններ» անվամբ պատժիչ, «գողական ռազբորկաներ», «հետաքննություն», պարզաբանումներ իրականացնող կազմակերպություն, որն իքնիրավչությամբ իրականացնում է իրավապահ մարմինների գործառույթներ, խախտելով օրենքն ու օրինականությունը: Իմ կարծիքով, սա ավելի քան մտահոգիչ է, դուրս օրինականության շրջանակներից և հղի վտանգավոր միջադեպերով ու հետևանքներով: Եվ զարմանալի է, որ այս կառույցի գործունեությունը դուրս է մնացել ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի տեսադաշտից...
Ովքե՞ր են սրանք...Հիտլերյուգենդնե՞ր, խունվեյբիննե՞ր, կոմերիտական երիտգվարդիականնե՞ր...
Ովքե՞ր են.. Ինչու՞ են ստեղծվել, ի՞նչ նպատակով, ու՞մ թողտվությամբ, ու՞մ գիտությամբ...
Մեր երկրում կան կայացած անվտանգության և ոստիկանական կառույցներ, իրավապահ համակարգ, և նրանք ի զորու են Հայաստանում պահպանելու օրինականությունը, անվտանգությունն ու հասարակական կարգը՝ պրոֆեսիոնալ ու անհրաժեշտ մակարդակով և գործող օրենքների շրջանակներում...
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ
Մեկնաբանություններ