Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պարենային ապրանքների գները հունվարին աճել են 4,5 %. ԱՎԾ

Պարենային ապրանքների գները հունվարին աճել են 4,5 %. ԱՎԾ
07.02.2015 | 15:41

2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4,5% գնաճ՝ պայմանավորված սուրճի, թեյի, կակաոյի՝ 5,9 %, մրգի՝ 8,4 %, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14,0 % գնաճով՝ ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ արձանագրվել է 13,2 % գնանկում, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 14 % գնաճ: 2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի` 0,.3 %, սխտորի` 1,5 %, բողկի` 3,3 %, ճակնդեղի` 6,8 %, կանաչ սոխի` 8,3 %, լոլիկի` 11,2 %, գազարի` 12,4 %, գլուխ սոխի` 13,6 , կաղամբի` 21,1 %, ծաղկակաղամբի՝ 26,2 %, սմբուկի` 27,6 %, խառը կանաչեղենի` 29,1 %, վարունգի` 35,8 %, կանաչ պղպեղի 36,3 % գնաճ: Գրանցվել է կարտոֆիլի 0,9 % գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ արձանագրվել է 12,4 %, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 8,4 % գնաճ, ինչը պայմանավորվել է խնձորի` 10,4 %, ադամաթզի` 14,3 %, նռան` 16,5 %, տանձի` 22,2 %, մանդարինի` 35,5 %, արքայանարնջի 40,8 % գնաճով:
Հացամթերքի ապրանքախմբում հունվարին 2014-ի հունվարի համեմատ արձանագրվել է 10,4 %, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ`4,3 % գնաճ:
Ձվի հանրապետական միջին գինը 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ աճել է 6,2 %-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ՝ 4 %-ով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ աճել է 10,8 %-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 3 %-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ 2014-ի հունվարի համեմատ 5,9 %, իսկ 2014-ի. դեկտեմբերի համեմատ` 2,0 % գնաճ:
2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,3 %, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ՝ 1,2 % գնաճ, կաթնամթերքի ապրանքախմբում՝ 2014-ի հունվարի համեմատ արձանագրվել է 13,2 %, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 0,8% գնաճ: Մայրաքաղաքում կաթնամթերքի գներն աճել են 0,3 %-ով:
2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հրուշակեղենի 0,3-1,2 % գնաճ:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ