Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Համանախագահները կոչ են արել վերսկսել նախագահների երկխոսությունը

Համանախագահները կոչ են արել վերսկսել նախագահների երկխոսությունը
07.02.2015 | 15:40

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս ՈՒոռլիքը և Պիեռ Անդրիոն, հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել են. «Մենք տագնապով նշեցինք, որ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին միջադեպերի թիվն աճում է: Մենք նաև նախարարի հետ քննարկեցինք առաջարկվող միջոցառումները, որոնք կարող են նվազեցնել նման միջադեպերի հավանականությունը: Մասնավորապես, հրամայական է, որպեսզի կողմերը քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այնպիսի միջադեպերի կրկնությունը, ինչպիսին էր նոյեմբերի 12-ին ուղղաթիռի անկումը»,- ասված է հայտարարությունում: «Կողմերի միջև բռնություններն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ հարատև կարգավորման հասնելու համար: Մենք կոչ ենք արել նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն»,- նշել են համանախագահները: Միջնորդները բարձրացրել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագրի կենսագործման կարևորությունը:
«Տեղեկատվության նմանօրինակ փոխանակումը կարող է ամրապնդել վստահությունը կողմերի միջև և հեշտացնել հաշտեցման գործընթացը,- ասված է հայտարարությունում:- Բացի այդ, մենք կոչ ենք արել վերսկսել նախագահների միջև երկխոսությունը առաջին իսկ հնարավորության դեպքում»: Համանախագահները փետրվարի վերջին պատրաստվում են այցելել տարածաշրջան:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ