Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ձերբակալված ցուցարարները ազատ կարձակվեն

Ձերբակալված ցուցարարները ազատ կարձակվեն
17.02.2014 | 12:13

ՈՒկրաինայում փետրվարի 17-ից ուժի մեջ կմտնի համաներման մասին օրենքը, որը վերաբերում է զանգվածային ցույցերի բոլոր մասնակիցներին: Օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատել նրանց, ովքեր 2013-ի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել են, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից ազատել նրանց, ում նկատմամբ վարչական կալանք է կիրառված:
Համաներման մասին օրենքի գործողության պայմանը ցուցարարների կողմից գրավված վարչական շենքերի ազատումն է, ինչպես նաև Կիևի Գրուշևսկի փողոցի ապաշրջափակումը: Նախօրեին Եվրամայդանի ակտիվիստները մասամբ հեռացրել են փողոցը շրջափակող բարիկադները, ազատել են Տեռնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի և Պոլտավայի վարչական շենքերը: Ակտիվիստները նշել են, որ այդպիսով կատարում են իշխանությունների հետ պայմանավորվածությունը: Նշենք, որ երեկ ընդդիմադիր առաջնորդները գլխավոր դատախազից պահանջում էին ակտիվիստների նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերի փակման վերաբերյալ հայտարարություն, իսկ «Ազատություն» կուսակցության պատգամավոր Անդրեյ Իլիենկոն ասել էր, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պարտականություները, ցուցարարները հետ կգնան և կգրավեն նոր շենքեր: Այսօր գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան խոստացել է, որ համաներման մասին օրենքի շրջանակներում քրեական պատասխանատվությունից կազատվի 268 մարդ: Օրենքը լիովին կկատարվի մինչև մարտի 18-ը:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ