Կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարել է «Գոյ» թատրոնը: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի:
54-ամյա ռեժիսորը մահացել է ծանր հիվանդության պատճառով: