Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Միասեռական «քաղաքակրթական բարեփոխում» Ֆրանսիայում

Միասեռական «քաղաքակրթական  բարեփոխում» Ֆրանսիայում
21.05.2013 | 11:09

Առնվազն միամտություն է կարծել, թե միասեռականների խնդիրը հանգում է ով ում հետ անկողին մտնելու իրավունքին։ Ֆրանսիացիների մեծամասնությունը, օրինակ, դեմ չէ նրանց ամուսնությանը, բայց դեմ է դրա օրինականացմանն ու առավել ևս որդեգրման իրավունքին։ Սակայն հերթական անգամ «քաղաքակիրթ» Եվրոպայի սրտում` հայերիս համար երանելի Ֆրանսիայում, ամեն ինչ վճռվեց միասեռականների օգտին, և փաստացի երկրի փոքրամասնությունը թքեց մեծամասնության դեմքին։ Աշխարհամասը սրընթաց հրաժարվում է դարավոր ավանդական արժեքներից ու առաջին հերթին` քրիստոնեական։
Եվրոպան վաղուց է համակված սեռերի հավասարության այլասերիչ գենդերային գաղափարախոսությամբ, որը, սկիզբ առնելով որպես կնոջ և տղամարդու հավասարության սկզբունք, այնուհետև վերածվեց առհասարակ «սեռերի» հավասարության գլոբալ պայքարի։ Ֆրանսիայում ընդունված նոր օրենքում վերացվում է «հայր և մայր» հասկացությունը, նրանք արդեն կոչվում են ծնող ա և ծնող բ։ Վերացվո՞ւմ է սեռն ընդհանրապես։ Չէ, ինչ եք ասում` լրիվ հակառակը։ Եվրոպայում, պատկերացրեք, այսօր գոյություն ունի մարդկային, մեղա՜ քեզ, Տեր Աստված, վեց սեռ` տղամարդ, կին, հոմոսեքսուալիստ, լեսբուհի, տրանսսեքսուալ, բիսեքսուալ։ Զգո՞ւմ եք` սեռական կողմնորոշման ազատության ի՜նչ հարուստ ներկապնակ է առաջարկվում։
Ստեղծելով պետության կողմից ֆինանսավորվող գենդերային հետազոտությունների լայն ցանց, Եվրոպան պայքար է ծավալել սեռական «կարծրատիպերի» դեմ, երբ լիովին մերժվում են ավանդական, այդ թվում նաև` կենսաբանական ստանդարտները։ Ավանդական ամուսնությունն ու ընտանիքը դառնում են ատավիզմ` անցյալի վերապրուկ։ Ոտնատակ են տրվում աստվածային ու մարդկային արժեքները, ամեն ինչ ավերվում է հետևողականորեն ու մարդկանց աչքի առաջ։ Սեռական այլասերվածությունները դիտվում են որպես սոցիալական առաջադիմության դրսևորումներ, որոնք էլ մարդկանց վզին են փաթաթվում օրենսդրական կարգով։ Գլոբալիզմի ջատագովները խնդիր են դրել վերացնելու կրոնը, եկեղեցին, կարգուկանոնը, ավանդույթները, ընտանիքը, հայրենասիրությունը, որոնք խանգարում են համաշխարհային տիրապետության հաստատմանը։ Նպատակը մեկն է` մարդ կոչված արարածին զրկել արմատներից, թողնել առանց ընտանիքի և հայրենիքի, առանց պատմության։ Նման երկոտանուն հեշտ է կառավարել։ Նրա համար բավական է միայն պահպանել սպառողական բնազդը։
Եվրոպակործան այս քաղաքականության գլխավոր շարժիչ ուժերից մեկն էլ հենց լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսվեստիտների ցինիկ ու ագրեսիվ հանրությունն է։ Սրանք քաղաքական գործիք են հասարակության վերահսկելի քայքայման ասպարեզում, որի ավերակների վրա էլ, ահա, գլոբալիստները կկառուցեն նոր` անդեմ ու զոմբիացված աշխարհ։ Պատահական չէ, որ այդ շարժումը ֆինանսական լայն աջակցություն է ստանում մուլտինացիոնալ կորպորացիաների կողմից։
Գենդերային գաղափարախոսության տեսանելի արդյունքն ու արտահայտությունը շքեղափայլ գեյ-շքերթներն են ու հրապարակային այլ ելույթները։ Սակայն խորքային թիրախը երեխաներն են։ Եվրոպական կրթական համակարգում, սկսած, չզարմանաք, մանկապարտեզներից ու դպրոցներից, մտցվում են սեռական դաստիարակության դասեր, որոնցում քարոզվում են սեռական կյանքի բազմազանության հմայքները և դրանց նախընտրության անհատի իրավունքը։ Բայց չէ՞ որ երեխան անզոր է այդ հոգեբանական նենգ հարձակման առջև, և առաջին միամիտ փորձն անգամ կարող է ճակատագրական ու կողմնորոշիչ լինել նրա համար։ Բանը հասել է նրան, որ ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրում մարդկության ութ նպատակներից մեկը սեռական հատկանիշով անհավասարության վերացումն է տարրական և միջնակարգ կրթության բնագավառում։ Տղային կանացիացնում են, աղջկան կոշտացնում` նենգաբար անտեսելով նրանց ֆիզիկահոգեբանական տարբերությունները։
Եվ սա դեռ ոչինչ։ Միասեռականների հաջողությունները ոգեշնչում են եվրոպական յոթերորդ «սեռին» հավակնող մանկապիղծներին։ Այո, այո, պեդոֆիլներին։ Ի՜նչ պակաս քայքայիչ ուժ են, եթե ոչ ամենաքայքայիչն ու ամենագարշելին։ Թե սա ինչ է նշանակում, հետևություն անենք Հոլանդիայի միասեռական մանկապիղծների կուսակցության (պատկերացրեք` լեգալ գործող) նախագահ Մարտայն Աուտենբոգաարտի հայտարարությունից. «Մենք հասարակությանը կապացուցենք, որ սեքսը տարիք չի ճանաչում։ Մենք օրինական ճանապարհով կհասնենք այն բանին, որ սեռական գործողություններ կթույլատրվի կատարել ցանկացած տարիքի երեխաների հետ` սկսած նորածիններից։ Մենք կվերացնենք բոլոր տաբուներն ու արգելքները։ Ամեն ինչ սկսվում է սադրանքից` սկզբում շոկ, սկանդալ, բոլորը սարսափի մեջ են։ Իսկ կես տարի հետո դա արդեն սկանդալ չէ։ Վերհիշենք, թե ինչպես սկսվեց գեյ-շարժումը։ Կես դար առաջ գեյերին աշխատանքից վտարում էին սեռական ոչ ավանդական կողմնորոշման համար։ Իսկ հիմա հասարակությունը պատժում է նրանց, ովքեր կանգնում են նրանց ճանապարհին։ Միասեռականների ամուսնությունն ու որդեգրման իրավունքը այդ գործընթացի սոսկ սկիզբն է։ Մանկապիղծները կփրկեն սեռական անբավարարվածությունից հիվանդ այս աշխարհը։ Տասը-քսան տարի հետո մենք կհաղթենք»։ Իրոք անիմաստ է մեկնաբանել եվրոպական այս եզակի աղտեղությունը։
Սակայն նորից վերադառնանք Ֆրանսիա և զարմանք հայտնենք, թե միասեռականների ամուսնության օրինագիծը քննարկելիս ինչու էին պասիվ ֆրանսաբնակ վեց միլիոն մուսուլմանները, ինչու նրանք չէին միանում ֆրանսիացիների բողոքի բազմահազարանոց ցույցերին։ Բանն այն է, որ ներկայիս նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր ընտրական իրավունք տալ բոլոր ներգաղթողներին, ինչը մուսուլմաններին հնարավորություն կտար ամրապնդելու իրենց դիրքերն ընտրական մարմիններում, այդ թվում նաև` խորհրդարանում, այնտեղ պարտադրելով «իրենց» օրենքները։ Օրինակ, եթե տղամարդիկ ամուսնանում են, իրար մեջ էգ տեսնելով, ապա ինչու իսկական տղամարդը, պարզ է` մուսուլմանը, չի կարող Ֆրանսիայում էլ ունենալ չորս կին։ Բայց սա էլ չէ առաջնայինը։ Մուսուլմանները խորապես արհամարհում են, եթե չասենք` զզվում են, բարոյապես ու կրոնապես կատարյալ դեգրադացիայի ենթարկված եվրոպացիներից։ Սա նաև համախմբիչ գործոն է Եվրոպան խալիֆաթի վերածելու ճանապարհին։
Եվ վերջապես, գլոբալիստներից բացի էլ ով է շահում միասեռականների համատեղ անկողնու օրինականացումից։ Իհարկե, երեխաների առևտրով զբաղվող «բիզնեսմենները»։ Խիստ շահավետ գործ է. եթե նորմալ ընտանիքներին երեխա են վաճառում մի գնով, ապա շատ ավելի թանկ գին կպահանջեն միասեռական զույգերից։
Կմեծանա արհեստական բեղմնավորմամբ զբաղվող բժիշկների աշխատանքի ծավալը։ Նոր հաճախորդներ կունենան սուրոգատ մայրեր մատակարարող միջնորդները։
Նոր հեռանկարներ են բացվում նաև ներգաղթողների այն հատվածի համար, որոնք շանս չունեն ստանալու, տվյալ դեպքում, Ֆրանսիայի քաղաքացիություն։ Եթե ֆրանսուհու հետ կեղծ ամուսնությունը նրանց վրա նստում է մինչև 20 հազար եվրո, ապա «գեյ-կանայք» կհամաձայնեն ավելի էժան գնի։
Այսպիսին է «քաղաքակրթական բարեփոխմամբ» զբաղված ժամանակակից Եվրոպան։ Այն էլ` ժողովրդագրական աղետալի պայմաններում։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ