Անդրիաս Ղուկասյանի «ծոմը» ավարտվեց: Ազգային ակադեմիայի դիմաց հացադուլի նստած Ղուկասյանն այսօր տուն է գնացել, այլ խոսքով, լքել է հացադուլի վայրը: Նրան ուղեկցել են ոստիկանները` իրենց հետ տանելով նախագահի թեկնածուի «կահ-կարասին»`աթոռը, վրանն ու մնացած իրերը: Տարածքից հեռացել են նաև շտապօգնության աշխատակիցներն ու հսկող ոստիկանը:
Հավելենք, որ մինչ այս ընտրությունները հասարակությանն անհայտ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, գրեթե մեկ ամիս հացադուլ հայտարարելով, «շահեց» ընդամենը 0,57 տոկոս ձայն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ