«...Բայց օրենքը թույլ չի տալիս»,- քվեարկելուց հետո ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նկատելով, որ ինքը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Վստահեցնելով, որ միշտ էլ մեծ ակնկալիքներ է ունեցել ընտրություններից, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու ՀԱԿ ակտիվիստների կոչը Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է այսպես. «Դա իրենց իրավունքն է: Ես կողմ եմ նրան, ինչ չի արգելվում օրենքով»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ