Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես միշտ, ընտրության էր եկել ամբողջ ընտանիքով և բարձր տրամադրությամբ: Լրագրողներին նա ասել է, որ ընտրությունները հանդարտ են ընթանում, բոլոր դիտողոքւթյուններն ու առաջարկությունները լինելու են իրենց ուշադրության կենտրոնում: «Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և առանց ընտրախախտումների»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ