03.07.2013|
17:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է միասեռ զույգերից կազմված ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը։ Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս քայլն ուղղված է նրան, որպեսզի պաշտպանվի երեխաների հոգեբանությունը, զերծ պահվի նրանց բարդույթների ձևավորումից, հոգեկան տառապանքներից և սթրեսներից։ Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում պաշտոնապես չեն թույլատրվում։ Օրենքը կառնչվի այն անհատներին, ովքեր կկասկածվեն համասեռամոլության մեջ։