14.10.2013|
16:38
Պատերազմի ժամանակ ձեռքերս ցրտահարվեցին: Առաջին անգամ 1993-ի հունվարին։ Ընկերներիցս մեկը սագի յուղ տվեց, Կրասնոդարից էին բերել, ողջ շիշը օգտագործեցի: Քսում էի, պահում տաք պլիտայի վրա, երբ, իհարկե, հոսանք էր լինում: Գրեթե բուժվեցին ձեռքերս, բայց ցրտահարությունը կրկնվեց հաջորդ տարի էլ ու մինչև հիմա ձմռան ցրտի հետ նրանք ինձ հիշեցնում են պատերազմի տարիները:
Ամեն առավոտ Ավանից գործի էի իջնում մի կերպ, ինձ Կաֆկայի «Դատավարության» հերոսներից էի զգում, երբ առանց նստարանի «Երազը» կանգնում էր, ու ժողովուրդը լցվում էր: