ՀՀ պետբյուջեի և «Դար» հիմնադրամի միջոցներից ներդրված 100 միլիոն դրամի շրջանակներում Գեղարքունիքի Ծաղկունք համայնքում ընթացքի մեջ են 6 կմ ընդհանուր երկարությամբ խմելաջրի արտաքին ցանցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս անցած տարվանից: Նշված ցանցի հետ զուգահեռաբար կառուցվում է 450 տոննա տարողությամբ ջրամբար ու դրան կից քլորացման կայան:
Ըստ տեղատվության, ջրատարի արտաքին ցանցի և ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը, իսկ ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի հիմնանորոգման համար ակնկալվում է միջոցներ հայթայթել գալիք տարում: