11.07.2014|
00:43
Քրեակատարողական հիմնարկների պայմանների մասին հաճախ ենք գրել ու փաստել, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Պարզվում է՝ լուրջ բացթողում կա նաև կադրերի հարցում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շուրջ 1300 ազատազրկվածների սպասարկում է ընդամենը մեկ բուժակ, և դատապարտյալները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ հատկապես ամռանը բավականին տխուր վիճակ է ստեղծվում։