23.12.2013|
14:09
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ ՂՈՒԼՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսին անդրադարձավ օրեր առաջ Լոռու մարզի Դսեղ գյուղում արձանագրված խոզերի անկման պատճառներին, ինչը ժանտախտ հիվանդության կասկածի տեղիք էր տվել: Պարոն Ղուլյանը լրագողներին հավաստիացրեց, որ նման բան Հայաստանում չկա, թեև «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն օրեր առաջ լրագրողներից մեկի հետ զրույցում վստահեցրել էր, որ դա միանշանակ խոզի ժանտախտ հիվանդությունն է: Նույնն էին պնդել նաև Դսեղի բնակիչները: