21.01.2021|
22:14
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր», «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, գրում է 168.am-ը: Սաթիկ Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանեց՝ այո: