ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նորեն ընդդիմադիր

Նորեն ընդդիմադիր
15.05.2009 | 00:00

ԹԱՑՈՒՉՈՐ
Թեև կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ-ն հրաժարվեց իրեն հատկացված պաշտոններից, դաշնակցությունը, այդուհանդերձ, իր հայտարարության ոգուն խիստ հակասող քայլ արեց, այն է` կոալիցիոն նախկին գործընկերների խնդրանքով պահպանեց ԱԺ-ում մշտական հանձնաժողովներից երկուսի նախագահների պաշտոնները: Ճիշտ է, օրեր անց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հրաժարական տվեց` որոշակիորեն դրսևորելով իրեն բնորոշ կամային ու պրոֆեսիոնալ հատկություններ, սակայն հետաքրքիրն ու զավեշտալին այն է, որ, կոալիցիայից իրենց դուրս գալը պայմանավորելով արտաքին քաղաքական հիմնախնդիրների առնչությամբ ՀՀ իշխանությունների հետ ունեցած անհաղթահարելի տարաձայնություններով, դաշնակցության ղեկավարները փաստացի պահպանեցին նույն բնագավառի խորհրդարանական ամենաբարձր «քույր» պաշտոնը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական նախագահի աթոռը: Նման «սկզբունքայնության» շուրջ ընթերցողն ինքը թող դատողություններ անի:
Այժմ անդրադառնանք կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ որոշման, ըստ իս, իրապես հիմնավոր պատճառներին: Ակնհայտորեն զգացվում է (և դա շատերն են նշում), որ նման որոշման հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի «ստվերը»: Սա որքան լուրջ, նույնքան էլ մտահոգիչ հանգամանք է: Վերհիշենք, թե ինչ հայտարարեց Քոչարյանը ֆուտբոլային դիվանագիտության «արշալույսին». ես Թուրքիայի նախագահին երբեք չէի հրավիրի ֆուտբոլ դիտելու: Նման կոշտ հայտարարությամբ նա ակամայից կարող է դառնալ մեր երկրում բավականին իրական` հակաթուրքական ճակատի լիդերներից մեկը: Չնայած նման կտրուկ հակազդեցությանը` նոր վարչախումբն ինտենսիվորեն շարունակում է (ըստ իս` ոչ առանց գերտերություններից կամ եվրոպական ազդեցիկ կառույցներից մեկի խրախուսանքի) Թուրքիայի հետ երկխոսությունը: Սակայն երբ հայտնվեց առաջին «պտուղը»` «ճանապարհային քարտեզը», ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի չարագուշակ տևական լռությունը խախտվեց կոալիցիայից դաշնակցության դուրս գալով, իսկ ԲՀԿ-ի առաջնորդն էլ հայտարարեց, որ չի բացառվում հետագայում կոալիցիայից իրենց դուրս գալը ևս, եթե իշխանության քայլերը համահունչ չլինեն ԲՀԿ-ի սկզբունքներին։
Ընդդիմություն դառնալու դաշնակցության որոշման հաջորդ իրական դրդապատճառը, ըստ իս, մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Վերհիշենք ոչ վաղ անցյալը: 2007-ի ԱԺ ընտրություններում դաշնակցության քարոզարշավը միանգամայն տեղավորվում էր ընդդիմադիր քաղաքական ուժի քարոզչության շրջանակներում։ 2008-ի նախագահական ընտրություններում դաշնակցության թեկնածուի գրեթե ողջ քարոզարշավը նվիրված էր նախորդ ու ներկա իշխանությունների խիստ քննադատությանը: Այժմ էլ` մայիսի 31-ի նախաշեմին, ականատես ենք լինում արդեն ծանոթ պատմությանը` ընդդիմադիր պահվածք-ընտրողների ձայներ-իշխանության մաս` արդեն ժանգոտած կարուսելին: Ցավոք, սա է դարձել ՀՅԴ-ի հայաստանյան ու արտերկրյա ղեկավարների` համապետական նշանակության կարևոր ընտրություններին մասնակցելու բովանդակության մեթոդոլոգիան:
Նման մարտավարությանը մայիսի 31-ին իրենց գնահատականը կտան քաղաքականապես բավականին թրծված, լավ հիշողություն ունեցող, «թացը չորից տարբերող» Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները` քաղաքական գործընթացներին տոն տվող և միշտ ըմբոստ հին ու նոր երևանցիները:


Արամ ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ