-
16.01.2021|
21:26
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։
-
16.01.2021|
21:26
Հունվարի 19-ին, ժամը 15: 00-ին, նկարիչների միության մեծ սրահում տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը։
-
16.01.2021|
17:32
Այսօր շատերն են դառնացած հարց տալիս՝ ինչու՞ 21-րդ դարում կատարվեց մեզ հետ այն, ինչ հարյուր տարի առաջ արդեն կատարվել էր: Իսկ ի՞նչ է, երկու հարյուր տարի առաջ նույնը չէ՞ր կատարվել, 18-րդ դարում, 17-րդ դարում, 16-րդ դարում նույնը չէ՞ր... Էսպես դարերի միջով հետ գնանք ու հասնենք էն թվերին, երբ Հայաստանն առաջին անգամ բաժանվում էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև...
-
16.01.2021|
12:36
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
-
16.01.2021|
12:36
Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021-ին:
-
16.01.2021|
12:15
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2021-ի հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:
-
15.01.2021|
17:21
Այս ՎԵՐՋԱՑԱԾ ՍՈՒԲՅԵԿՏԻ որևէ գրառում ո՛չ կարդալու եմ այլևս, ո՛չ էլ բանականության դիրքերից փորձեմ վերլուծել: Սա հիմա «Խաթաբալադայի» հայտնի հերոսի պես մի բան պիտի ասեր միայն. «Կարող ա՞ մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»: Ոչ ինքն է ասում, ոչ էլ գլխի գցողները, որ պարտավո՛ր էին ասել:
-
15.01.2021|
12:30
«Հայաաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ, հունվարի 30-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ։
-
15.01.2021|
12:20
72 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին՝ հայտնել է նրա կինը: Գրաչևսկին դեկտեմբերի 27-ին ծանր վիճակում հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով՝ Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոց:
-
15.01.2021|
09:28
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: