«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Տնտեսական կայունությունն ու աճը մեծապես կախված են իրավական համակարգի նկատմամբ բիզնեսի վստահությունից

Տնտեսական կայունությունն ու աճը մեծապես կախված են իրավական համակարգի նկատմամբ բիզնեսի վստահությունից
15.08.2024 | 07:44

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային պրակտիկայում հստակ միտում է նկատվում հարկային և տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման ուղղությամբ: Այս ռազմավարության հիմնական նպատակը այնպիսի իրավական դաշտ ստեղծելն է, որը կաջակցի երկրի տնտեսական կյանքի հիմնական դերակատարների՝ ձեռնարկատերերի և կորպորատիվ կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Հարկային և տնտեսական իրավախախտումների ապաքրեականացումը (քրեականացման մակարդակի նվազեցումը), այլ հավասար պայմաններում (այսինքն՝ երբ բիզնեսի զարգացման համար մյուս անհրաժեշտ պայմանները՝ ներառյալ ներքին ու արտաքին անվտանգության հիմնախնդրի կարգավորումը, բավարարված են) նպաստում է բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորմանը, խթանում է տնտեսական ակտիվությունը և ներգրավում ներդրումներ։

Տնտեսական կայունությունն ու աճը մեծապես կախված են բիզնեսի վստահությունից իրավական համակարգի անաչառության և արդարության նկատմամբ: Հետևաբար, պետության կարևորագույն խնդիրներից է հարկային կարգավորման այնպիսի կանոնների սահմանումը, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով հավաքագրել հարկերը՝ առանց ձեռնարկատիրական գործունեության համար ավելորդ խոչընդոտներ ստեղծելու։ Սա է պատճառը, որ շատ երկրներ ձգտում են նվազեցնել իրավապահ մարմինների ներազդեցության մակարդակը բիզնեսի վրա՝ քրեական պատժամիջոցները փոխարինելով վարչական և ֆինանսական միջոցներով:

Հատկանշական է, որ միջազգային միտումներին համահունչ մոտեցում, ոչ վաղ անցյալում, որդեգրել էր նաև մեր երկրի իրավահամակարգը, ինչը հստակ ներկայացվում էր որպես ռազմավարական ազդարարում՝ համաշխարհային տնտեսական գործընթացներին ինտեգրվելու և հարկային վարչարարության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանելու ցանկության մասին։

Սակայն տագնապալի է, որ հարկային գործընթացների իրավական կարգավորումը հաճախ ենթարկվում է քաղաքական պայմանների ազդեցությանը։ Նման պայմաններում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ որոշումները կայացվում են ոչ թե օբյեկտիվ տնտեսական ցուցանիշների և իրավական նորմերի հիման վրա, այլ ներկայիս քաղաքական նկատառումներին համապատասխան։ Նման նախաձեռնությունները (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը վերացնելու օրենսդրական նախաձեռնությունը) կարող են հանգեցնել օրենսդրության ոչ համակարգված փոփոխություններ կատարելու վարքագծի ամրապնդմանը՝ ստեղծելով անորոշություններ ու խոչընդոտներ բիզնեսի համար, ինչն իր հերթին, ակնհայտորեն բացասաբար է անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ ձեռնարկատերերի վստահության վրա։

Կայուն տնտեսական աճի հասնելու և երկարաժամկետ զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ձգտել նվազագույնի հասցնել քաղաքական ազդեցությունը հարկային կարգավորման գործընթացների վրա։ Կարևոր է, որ հարկային բարեփոխումներն ուղղված լինեն հարկային համակարգի թափանցիկության, կանխատեսելիության և արդարության բարձրացմանը, ինչպես նաև բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, որը խթանում է տնտեսական ակտիվությունը և ներգրավում ներդրումներ։

Այսպիսով, հարկային և տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը, որպես ավելի լայն տնտեսական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության դրսևորման անվիճելի երաշխիք, պետք է ուղղված լինի բիզնեսի և պետության միջև վստահության ամրապնդմանը, որն ընդհանուր առմամբ տնտեսության հավասարակշռված և կայուն զարգացման բանալին է:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ

post-type-2">

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը