«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս

Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ  Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս
13.08.2024 | 16:24

Զարմանալի կլիներ, եթե «Երկրի հակառակ կողմը» պղծագործության հեղինակը հակառակ կերպ վարվեր

Այդ օրը՝ հուլիսի 26- ին, Ֆրանսիայում ամառային 33- րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ Սեն գետի վրա, նաև Փարիզում երկինքը լացել է, հորդառատ անձրև է տեղացել: Աստծո աչքը տեսել է, թե ինչ է կատարվում երկրի վրա, տեսել է մարդկությանն անշեղորեն դեպի այլասերում, դեպի սոդոմգոմորյան կործանում, դեպի աստվածուրացություն, աստվածանարգություն ու դեպի սատանայապաշտություն տանող ընթացքը՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի, և, ո՞վ իմանա, Բարձրյալը գուցե այս կերպ արտահայտել է իր վերաբերմունքը:
Փարիզում օլիմպիական խաղերի բացումը Մակրոնը և մյուս սատանայապաշտները վերածեցին սեռական այլանդակությունների՝ ԼԳԲՏ քարոզչության, իսկ կանացի շորեր հագած տղամարդկանց, ավելի ճիշտ, տրանսգենդերների մասնակցությամբ Լեոնարդո Դա Վինչիի «խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանմամբ և այլ կերպ՝ նաև աստվածանարգության շքահանդեսի, ավելի հակիրճ՝ Սատանայի պարահանդեսի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեին, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին ինչ-որ առումով պետք է շնորհակալություն հայտնել, այսպես ասած, բաց խաղալու համար: Այսինքն՝ ողջ աշխարհին, ներառյալ՝ Հայաստանին, բացեիբաց ցույց տալու այսօրվա Եվրոպայի, ավելի ճիշտ, Եվրոպայում այժմ դեռ քաղաքական եղանակը որոշող մեծամասնության և, ինչու ոչ, Արևմուտքի քաղաքական էլիտաների ու բնակչության մի ահագին մասի հրեշավոր, դիվային դեմքը՝ սեռական շեղվածությունը, այլասերվածությունը, աստվածուրացությունը, աստվածանարգությունը, հակաաստվածային ու սատանայապաշտ բնույթը:
Ահա դեպի հե՛նց այս Եվրոպան է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությամբ մեզ ուզում է քարշ տալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն իր ոհմակի հետ միասին, հաշվի չառնելով մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության ցանկությունը, կամքը: Ինչպե՞ս… Շատ պարզ՝ կամ միանձնյա կերպով, եթե դա իրավական առումով հնարավոր է, կամ «Ազգային ժողով» կոչվածում իր ՔՊ-ական մեծամասնությամբ, կամ իր գլխավորած կառավարությամբ, Արաբատ Միրզոևով ու նրա «կանտորայով», կամ էլ հանրաքվեով, որի արդյունքներն իր ոհմակի կողմից անկասկած կեղծվելու են:
Կեղծվելու են, քանի որ աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի քաղաքացիները, չնչին, շատ չնչին բացառությամբ, կողմ չեն ու հանրաքվեի դեպքում չեն կարող կողմ լինել ներկայիս եվրոպական և, ընդհանրապես, արևմտյան «արժեքներին» (հակաարժեքներին)՝ արվամոլությանը, իգամոլությանը (լեսբիականությանը), սեռափոխությանը, ԼԳԲՏ պլյուսով հայտնի սեռական շեղվածության, այլանդակության, այլասերումի բոլոր մյուս դրսևորումներին, ավանդական սեռական կողմնորոշումից և ավանդական ընտանիքից հրաժարվելուն, իր իսկ կործանումն անխուսափելի դարձնող սոդոմգոմորին:
Ավելին. նրանք կողմ չեն ու չեն կարող կողմ լինել նաև աստվածուրացությանը, աստվածանարգությունը, սատանայապաշտությանը, ինչը նույնպես այնքան ակնառու կերպով ցուցադրվեց Փարիզում 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
Ինչպես արդեն նշեցինք, մարդկությանն անշեղորեն դեպի այլասերում, դեպի սոդոմգոմորյան կործանում, դեպի աստվածուրացություն, աստվածանարգություն ու դեպի սատանայապաշտություն տանող ընթացքը Եվրոպայում և, ընդհանրապես, Արևմուտքում բարձրացված է պետական քաղաքականության աստիճանի: Եվ հենց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով…
Առնվազն միամտություն կլինի կարծել, թե արևմտյան մի շարք առաջնորդներ, քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, Մակրոնը, այլասերումը, այլասերման քարոզչությունը պետական քաղաքականության աստիճանի են բարձրացրել, քանի որ իրենք այլասերված լինելով ու սեռական շեղված հարաբերություններից անասնական հաճույք ստանալով, փորձում են ուրիշներին էլ իրենց նման դարձնել, այդ հաճույքը նվիրել կամ հասանելի դարձնել իրենց երկրների բնակչությանը և, ընդհանրապես, ողջ մարդկությանը:
Դուք ընդհանրապես տեսե՞լ եք, որ որևէ տեղ որևէ մեկը հաճույքը, թեկուզ անասնական, փորձի հարկադրանքով նվիրի այլոց, ինչպես դա անում են արևմտյան որոշ կառույցների ու պետությունների ղեկավար շրջանակները ներկայացնող անձինք միջազգային կոնվենցիաներով (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայով) և այլ փաստաթղթերով, այլ պետությունների ներքին գործերին միջամտող զեկույցներով (օրինակ՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները), ինչպես նաև իրենց իսկ երկների բնակչությանը ներպետական օրենսդրությամբ: Իհարկե՛ ոչ: Ուրեմն, ինչպես ասում են, շան գլուխն այլ տեղ է թաղված, և հոգևոր ու ֆիզիկական հիշյալ ապականումը քարոզվում, տարածվում, պարտադրվում է բոլորովին այլ նպատակով:

Ովքեր են և ինչ նպատակներ են հետապնդում Մակրոնը, Բայդենը և Սատանայի ոհմակի այլ ներկայացուցիչներ
Հավատաք թե չհավատաք, իրականությունն այն է, որ տիեզերքում Սատանայի և Աստծո միջև մեծ պատերազմ է ծավալվում, Երկիր մոլորակն այդ պատերազմի մարտադաշտերից մեկն է, գուցե ամենակարևորը կամ կարևորներից մեկը: Սատանան ի զորու չլինելով Աստծո դեմ ուղիղ կռվելու, իր արբանյակների, իրենից (այլից) սերվածների և ծառաների միջոցով հարվածում է Աստծո գերագույն ստեղծագործությանը՝ մարդուն, Աստծո զավակներին՝ մարդկանց, մարդկությանը:
Ինչպես Աստծո, այնպես էլ Սատանայի համար մարդու հոգևոր կողմն ավելի կարևոր է, քան ֆիզիկականը, հոգևոր ոլորտում հաղթանակն ավելի կարևոր է, քան հաղթանակը ֆիզիկական ոլորտում, ինչը նույնպես չի անտեսվում և ինչի ուղղությամբ պայքարը նույնպես շարունակվում է: Բայց, կրկնենք, առաջնայինը, պայքարի առաջնային ուղղությունը հոգևորն է:
Այդ իսկ պատճառով Սատանան իր արբանյակների (իրենից սերվածների և ծառաների) միջոցով Աստծո դեմ պայքարի իր ջանքերը կենտրոնացրել է նրա զավակներին հատկապես ԼԳԲՏ քարոզչությամբ և Օվերտոնի պատուհանի գործադրմամբ զարհուրելի մեղքի մեջ ներգրավելով, բարոյապես փչացնելու, ապականելու, այլանդակելու և հոգեպես կործանելու վրա:
Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավար շրջանակներից, քաղաքական, հասարակական գործիչներից, հոգևոր դասի ներկայացուցիչներից բացի, նշված ուղղությամբ են գործում նաև միջազգային մի շարք խոշոր ԶԼՄ- ներ և մի ահռելի կինոարդյունաբերություն՝ միլիարդավոր դոլարների ֆինանսավորմամբ (համապատասխան բոլոր փաստերը կան):
Սատանան և նրա արբանյակները մարդկության առաջնահերթորեն հոգևոր կործանման ու Նեռի գալուստը նախապատրաստելու իրենց քաղաքականությունն իրականացնում են Սատանայից սերվածների և Սատանայի ծառաների՝ ծայրահեղ լիբերալների (հանգիստ խղճով կարելի է ասել նաև՝ ծայրահեղ լրբերի), գլոբալիստների և իրական մասոնների միջոցով: Նրանցից կամ նրանց ծառաներից են Մակրոնը, ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ- ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Հիլարի Թլինթոնը, ԱՄՆ- ի փոխնախագահ և նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Քամալա Դևի Հարիսը, տարբեր պետությունների բազմաթիվ նախկին ու ներկա ղեկավարներ:
Մարդու և վերջնահաշվում մարդկության թեկուզ մի մասի հոգևոր կործանումը Սատանայի մեծ հաղթանակը կլինի Աստծո նկատմամբ և անժխտելի ապացույցը նրա, որ սեռական այլանդակությունների նկատմամբ Աստվածաշնչում եղած սրբազան արգելքը խախտելով, մարդիկ դավաճանեցին իրենց ստեղծածին՝ իրենց Հորը:

Նիկոլի փոխարեն ովքեր են վայելել փարիզյան խայտառակության ողջ պերճանքն ու թշվառությունը
Փարիզ օլիմպիական պատվիրակություններ ուղարկած պետությունների և ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներն օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԼԳԲՏ քարոզչության մասին նախապես չե՞ն իմացել, անտեղյա՞կ են եղել…
Այս պահին դեռ անհայտ է, թե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչու, ինչ պատճառով չի գնացել Փարիզ, ներկա չի եղել օլիմպիական խաղերի, մեղմ ասած, խայտառակ բացմանը, սակայն որոշ հիմքեր ունենք ենթադրելու, որ Նիկոլն իմացել է խաղերի բացմանը ԼԳԲՏ քարոզչության մասին, ընդ որում, ոչ միայն կամ ոչ թե Instagram- ի տեսանյութից, որին նախապես ծանոթ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ իր «ընկերոջից»՝ Մակրոնից, որի ԼԳԲՏ կողմնորոշման, հայացքների հետ «Երկրի հակառակ կողմը» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը») պղծագործության հեղինակ Նիկոլի եթե չասենք կողմնորոշումը, ապա առնվազն հիշյալ պղծագործությունում արտահայտված հակաբարոյական հայացքները, այլասերված նկրտումները, ցանկությունները լիովին համընկնում են:
Տեղյակ լինելով ԼԳԲՏ քարոզչության մասին, Նիկոլը և Աննա Հակոբյանը հավանաբար չթիրախավորվելու համար միտումնավոր խուսափել են օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա լինելուց, թեև նման բազմամարդ, գույնզգույն, նաև ներկայացուցչական միջոցառումներին՝ այն էլ Փարիզում կազմակերպված, ներկա գտնվելու և իրենց ցուցադրելու համար, ինչպես ասում են, խելքերն իրենցը չէ:
Խաղերի բացմանը մեր երկրից ներկա են եղել Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նիկոլի փոխարեն նրանք էլ վայելել ԼԳԲՏ քարոզչությամբ և աստվածանարգությամբ ուղեկցված օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողության ողջ պերճանքն ու թշվառությունը:

Էրդողանի սկանդալային բացահայտումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Вечерняя Москва»– ի փոխանցմամբ, հուլիսի 30- ին հայտնել է, որ թոռնուհու խնդրանքով հրաժարվել է մասնակցել Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Նման որոշման պատճառ Է դարձել ԼԳԲՏ քարոզչությունը, որը, ըստ Էրդողանի, նախատեսված էր միջոցառման ժամանակ:
Էրդողանը հայտնել է, որ խաղերի բացման հրավեր է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից: Ի պատասխան՝ նա հայտարարել է, որ հնարավոր է՝ մասնակցի միջոցառմանը։ Սակայն դրանից հետո թուրք ղեկավարին է դիմել նրա 13-ամյա թոռնուհին՝ խնդրելով հրաժարվել օլիմպիադայի բացման արարողությանը մեկնելուց, քանի որ այնտեղ «ԼԳԲՏ քարոզչություն են ցուցադրելու»։
Էրդողանը հայտարարել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կապ է հաստատել Հռոմի պապի հետ և նրա հետ կիսել Օլիմպիադայի բացման վերաբերյալ իր քննադատական կարծիքը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այդ իրադարձությունը վիրավորել է ոչ միայն քրիստոնյաներին, այլև մուսուլմաններին, ինչպես նաև ցույց է տվել, որ արևմտյան աշխարհը գտնվում է «ԼԳԲՏ լոբբիի» ազդեցության տակ, որը չի հանդուրժում ոչ մի քննադատություն:
«Մակրոնն ինձ հրավիրում էր օլիմպիական խաղերի բացմանը, ես ասացի, որ հնարավոր է՝ գամ,- «RT на русском»– ի տեղեկացմամբ, ասել է Էրդողանը:- Իմ 13- ամյա թոռնուհին ինձ ասաց. «Պապիկ, չարժե այնտեղ գնալ»: Հարցրի, թե ինչու, իսկ նա պատասխանեց՝ «Այնտեղ լինելու է ԼԳԲՏ քարոզչություն»: Նա ինձ ցույց տվեց Instagram- ի տեսանյութ: «Լավ, թոռնուհիս, ես չեմ գնա»,- ասացի ես նրան»,- պատմել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր շտաբում:
Փաստորեն ի տարբերություն կեղծ քրիստոնյա Նիկոլի, որն առ այսօր որևէ կերպ չի քննադատել փարիզյան հրեշավոր ցուցադրությունը, Էրդողանը լինելով մուսուլման, վիրավորվել է՝ տեսնելով ԼԳԲՏ բացահայտ ու լկտի քարոզչությունը և աստվածանարգությունը: Մուսուլմանները, մահմեդականները նույնպես հարգում են Քրիստոսին, քանի որ նրան թեև չեն ընդունում որպես աստված, բայց համարում են մարգարե կամ մեծ մարգարե:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ